Ուրբաթ, 1 Հունիսի 2012 18:58
Անցած շաբաթ բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերն ավելացել են 5%, իսկ դոլարով տրամադրված վարկերը` 19%
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ ¥մայիսի 21-27-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.5 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը` 5%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 41.7 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 19%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մայիսի 29-ից հունիսի 1-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70.6 մլն.ԱՄՆ դոլար 405.3 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 90.8 մլն. ԱՄՆ դոլար 406.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 5.6 մլն.եվրո 505.3 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 11 մլն.եվրո, 508.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 513.3 մլն. ռուբլի, 12.36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 102.4 մլն. ռուբլի 12.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 29-ից հունիսի 1-ը արտարժույթի առք և վաճառք տեղի չի ունեցել: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 17.15 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է մայիսի 29-ին` 8.950 մլն.դոլար: Այդ ժամանակահատվածում բորսայում և միջբանկային շուկայում եվրոպական և ռուսական արտարժույթներով գործարքներ չեն իրականացվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1.4 տրլն.դրամ կամ 3.6 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 31%, իսկ միայն առաջին եռամսյակում` 6%: