Հինգշաբթի, 31 Մայիսի 2012 19:46
ՙGlobal Finance՚ հեղինակավոր ամսագիրը, երկրորդ տարին անդընդմեջ, Պրոմեթեյ բանկին ճանաչել է որպես ՙԼավագույն ենթապահառու բանկը՚ Հայաստանում:
ԱրմԻնֆո. 2012 թվականի մայիսի 15-ին ՙGlobal Finance՚ հեղինակավոր ամսագիրը, երկրորդ տարին անդընդմեջ, Պրոմեթեյ բանկին ճանաչել է որպես աշխարհի լավագույն ենթապահառու բանկերից մեկը և ՙԼավագույն ենթապահառու բանկը՚ Հայաստանում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
որոշում կայացնելիս հաշվի են առնվել հաճախորդների հետ փոխհարաբերությունները, ծառայությունների որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի զարգացման ուղղությունները, տեղական օրենքների իմացությունը և այլ չափանիշներ:
Ինչպես ասել է "Global Finance" ամսագրի հրատարակիչ պրն. Ջոզեֆ Ջիարապուտոն. ՙՄենք ընտրել ենք այն բանկերին, որոնք համաշխարհային շուկաներում լավագույնն են ակտիվների սպասարկման և պահպանման գործում՚:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Պրոմեթեյ բանկի ակտիվները 2012 թվականի ապրիլի 1-ին անցել են 106 մլն. դոլարից, վարկային ներդրումները կազմել են 72 մլն.դոլար, իսկ ընդհանուր կպիտալը` 48 մլն.դոլար: