Շաբաթ, 9 Հունիսի 2012 17:53
Անցած շաբաթ բանկերի կողմից դրամով տրամադրված վարկեր կրճատվել են 5%` դոլարով տրամադրված վարկերի 38% աճի պայմաններում
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ ¥մայիսի 28-ից հունիսի 3-ը ¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.6 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը`2%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է $57.6 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը`38%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն 2012 թ. մայիսի 4-ից 8 -ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է $72.8 մլն.ԱՄՆ դոլար 409 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել $102.26 մլն. ԱՄՆ դոլար 411,43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 6.2 մլն.եվրո 508,04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 10.97 մլն.եվրո, 514,02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 568.3 մլն. ռուբլի, 12,27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 192.094 մլն. ռուբլի 12,67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 4-ից 8-ը արտարժույթի առք և վաճառք տեղի չի ունեցել: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է $33.8 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 413.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է մայիսի 6-ին` $22.665 մլն.դոլար: Այդ ժամանակահատվածում բորսայում և միջբանկային շուկայում հունիսի 4 -ից 8-ը եվրոպական և ռուսական արտարժույթներով գործարքներ չեն իրականացվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գերազանցել է 1.4 տրլն.դրամ կամ 3.6 մլրդ. դոլար` տարեկան կտրվածքով աճելով 31%, իսկ միայն առաջին եռամսյակում` 6%: