Երեքշաբթի, 12 Հունիսի 2012 19:00
Գործարար. ՀՀ կառավարությունը մենաշնորհների նկատմամբ վերահսկողության ճանապարհով չեզոքացնում է փոխարժեքի աճի ազդեցությունը սպառողական գների վրա
ԱրմԻնֆո. Փոխարժեքի աճը չի ազդում սպառողական գների վրա, քանի որ ՀՀ կառավարությունը վերահսկում է մենաշնորհներին, և այն ընկերությունները, որոնք խախտում են մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը, խոշոր տուգանքներ են վճարում: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՙՀովնանյան ինթերնեյշնլ՚ ընկերության նախագահ, ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը:
Բացի այդ, նրա խոսքերով, ցածր փոխարժեքի դեպքում ներմուծողները չեն բարձրացնի արդեն ներկրված ապրանքների գները, քանի դեռ այդ ապրանքների պահուստները չեն սպառվել: Հետագայում, ներկայիս փոխարժեքի պահպանման դեպքում, հնարավոր է սպառողական գների աճ: Իսկ նախկինում, շուկայում դրամի փոխարժեքի թեթևակի աճի ազդանշանի դեպքում դիտվում էր սպառողական գների աճ:
Հովնանյանը գտնում է, որ փոխարժեքի աճը դրականորեն կազդի հայաստանյան այն արտահանող ընկերությունների վրա, որոնք արտադրվող ապրանքների գները չեն բարձրացրել: Այդ փոխարժեքի հետագա աճը էլ ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում արտահանողների համար, օրինակ, եթե շուկայում դոլարի փոխարժեքը տատանվի 480-490 դրամի սահմաններում, ապա հնարավոր կլինի դեպի ԱՄՆ շինարարական քարի արտահանումը, որն արտադրվում է ՙՀովնանյան ինթերնեյշնլ՚ ընկերության կողմից:
Ըստ գործարարի, դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կապված է ոչ թե ներքին, ոչ շուկայական գործոններից, այլ արտաքին գործոններից, մասնավորապես, որոշ երկրների ֆինանսական անկայունությունից, հատկապես Եվրագոտում, ինչի հետևանքով եվրոյի փոխարժեքն ընկնում է, իսկ դոլարի փոխարժեքը աճում: