Չորեքշաբթի, 13 Հունիսի 2012 16:50
Հայաստանի ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ գծով հավաքագրել են 2.5 մլրդ. դրամով պակաս
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2012 թվականի առաջին եռամսյակում ԱՊՊԱ գծով հավաքագրել են 8.5 մլրդ.դրամ, ինչը 2.5 մլրդ.դրամով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրկան ընկերությունների Ռենկինգի, ԱՊՊԱ գծով առաջատարն է ՙՌոսգոսստախ Արմենիա՚ ընկերությունը` 2.6 մլրդ. դրամ, երկրորդ տեղում է ՙԻՆՈ Արմենիան՚` 1.4 մլրդ.դրամ, երրորդն է ՌԵՍՈ-ն` 1.2 մլրդ. դրամ: Իսկ ամենացածր ցուցանիշը գրանցել է Կասկադ Ինշուինարսը` 518.8 մլն.դրամ:
Ի դեպ, ԱՊՊԱ գծով ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալներում առաջին եռամսյակում պրեմիաների բաժինը կազմել է 70%, իսկ հատուցումների բաժինը` 80%:
2012 թվականի առաջին եռամսյակում հայաստանի 8 ապահովագրկան ընկերություններն ԱՊՊԱ գծով իրականացրել են 2.3 մլրդ.դրամի ապահովագրական հատուցում, ինչը 3 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ըստ ապահովագրողների, նման դինամիկան տեղավորվում է այս ցուցանիշի համար ընդունված նորմերի մեջ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ԱՊՊԱ ներդրման առաջին տարում ապահովագրողներն ունենում են ՙլավ՚ շահույթ, որը 3-րդ և 4-րդ տարիներին գնալով պակասում է:
Ըստ անկախ փորձագետների գնահատականների, ԱՊՊԱ վնասաբերությունը 2012-ի ավարտին, հավանաբար, կկազմի 60%, ինչը կրիտիկական ցուցանիշ չէ այս շուկայի համար, եթե չհաշվենք ապահովագրողների գործառնական և վարչական մեծ ծախսերը, որոնց բաժինը պրեմիաների ընդհանուր ծավալներում առաջին եռամսյակում կազմել է 15%, կամ 1.9 մլրդ.դրամ, ընդ որում, հիմնականում` ԱՊՊԱ գծով:
Ըստ Ռենկինգի, 2012-ի առաջին եռամսյակում 8 ընկերությունները ԿԱՍԿՈ գծով հավաքագրել են 442.5 մլն.դրամ, գրանցելով 38.6% տարեկան աճ, իսկ հատուցումները կազմել են 110.2 մլն.դրամ, գրանցելով 17.8% տարեկան աճ: Ապահովագրության այս տեսակով առաջատարն է Նաիրի Ինշուրանսը` 91.4 մլն.դրամ, իսկ ամենաքիչ ծավալով պրեմիաները հավաքագրել է ՌԱՍԿՈ-ն` 8.8 մլն.դրամ: