Հինգշաբթի, 7 Հունիսի 2012 16:57
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ ՙԳեդեոն Ռիխտեր՚ դեղատների և ՍԹԱՐ առևտրային ցանցի հետ համատեղ թողարկում է նոր ArCa ՙՀոգատար՚ քարտ
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկե՚ ՓԲԸ ՙԳեդեոն Ռիխտեր՚ դեղատների և ՍԹԱՐ առևտրային ցանցի հետ համատեղ թողարկում է ՙՀոգատար՚ ArCa Classic քարտ, որը կենսաթոշակառուներին տրվում է անվճար, իսկ ոչ կենսաթոշակառու հանդիսացող հաճախորդներին քարտը տրամադրվում է մատչելի սակագներով:
Այն հնարավորություն կընձեռնի կենսաթոշակառուներին ստանալ իրենց կենսաթոշակներն ArCa պլաստիկ քարտերով, առանց տարեկան սպասարկման, կանխիկացման և այլ վճարների, ինչպես նաև ստանալ 5% զեղչ ՙԳեդեոն Ռիխտեր՚ դեղատների ցանցում քարտով գնումներ կատարելիս: ՙՀոգատար՚ քարտի քարտատերերն ինքնաբերաբար` քարտի հետևի ԲԱՌ կոդի շնորհիվ, կդառնան ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագրի անդամ և կստանան կուտակային միավորներ ՍԹԱՐ առևտրային ցանցում գնումներ կատարելիս: Ի տարբերություն այլ ՍթարՔարտատերերի, տվյալ քարտը հնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10 % միավորներ` ի լրումն իրենց կուտակած միավորների:
Բանկը հոգ է տարել, որ տվյալ քարտի քարտատերերը ստանան նաև մինչև 50% զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում և սպասարկման կետերում, ինչպես նաև հավելյալ զեղչեր գործող զեղչերին գրեթե 200 խանութներում:
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ծրագրերը և փորձում է ստեղծել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող բանկային պրոդուկտներ` ինչպես օրինակ ՙՀոգատար՚ ArCa քարտը: Հուսով ենք, որ այս քարտը որոշ չափով կթեթևացնի կենսաթոշակառուների հոգսերը և գնումները կդարձնի առավել ձեռնտու: Իսկ ոչ կենսաթոշակառու հանդիսացող մեր հաճախորդներին մենք հնարավորություն կընձեռենք ձեռք բերել ՙՀոգատար՚ քարտը բավական մատչելի սակագներով և օգտվել վերը թվարկված բոլոր առավելություններից՚,- ասել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:
ՙՍԹԱՐ առևտրային ցանցն ուրախությամբ ընդունեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ առաջարկը` ստեղծել համատեղ մի քարտ, որը մի շարք առավելություններից բացի հնարավորություն կտա այդ քարտատերերին դառնալ ՍթարՔարտ հաճախորդներ պարգևատրման ծրագրի անդամ և ՍԹԱՐ ցանցում կուտակել միավորներ` որպես պարգևատրում իրենց գնումների դիմաց: Այս քարտը հնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10% կուտակային միավորներ` ի լրումն եռամսյակի ընթացքում իրենց կուտակած միավորների՚,- ասել է ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
ՙՄեր դեղատների ցանցը պատրաստ է տրամադրել 5% զեղչ այն հաճախորդներին, ովքեր կներկայացնեն ՙՀոգատար՚ քարտը: Մենք միշտ պատրաստ ենք համագործակցել նման սոցիալական ծրագրերի շրջանակում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կենսաթոշակառուներին, որոնք այնքան շատ ունեն մեր կարիքը՚, - նշել է ՙԳեդեոն Ռիխտեր՚ դեղատների ցանցի մարքեթինգի տնօրեն Աննա Աստվածատրյանը: