Ուրբաթ, 15 Հունիսի 2012 14:02

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը


ԱրմԻնֆո: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 15-17-ը մասնակցելու է Բուխարեստում (Ռումինիա) կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են "Հարկաբյուջետային կոնսոլիդացիան, կառուցվածքային բարեփոխումները և տնտեսական աճի շարունակականությունը Եվրոպայում", "Ֆինանսական կայունությունը և զարգացող շուկաների ռիսկերը", "Պետական պարտքի կառավարում՝ ճգնաժամի դասերը" թեմայով հարցեր:

Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հանդիպումները Հոլանդիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ: