Ուրբաթ, 15 Հունիսի 2012 17:24
Թանկարժեք մետաղների գները մեկ շաբաթում աճել են 4.3 տոկոսով
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում ոսկին, արծաթը և պալադիումը թանկացել 4.5%, ընդ որում, պլատինի գնի 3.6% աճը արձանագրել է հարնապետությունում թանկարժեք մետաղների գների 4.3% միջին աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2012 թվականի հունիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 21339.18 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 4.2%, արծաթի գինը` 383.9 դրամ, աճելով 5%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19205.26 դրամ, 3.6% շաբաթական անկումով, պալադիումի գինը` 8234.36 դրամ` աճելով 3.4%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինը Հայաստանում աճել է 7.6%, արծաթի գինը` 6.4%, իսկ պլատինի գինը` 9.2%, իսկ պալադիումի գինը` 5.7%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 7.2%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 10.1%, այդ թվում, ոսկին` 3.9%, արշաթը` 10.7%, պլատինը` 16.5%, իսկ պալադիումը` 9.4%: Ապրիլին թանկարժեք մետաղների գները նվազել են մոտ 2%, հիմնականում պլատինի գնի 4% և արծաթի գնի մոտ 2% անկումով: Մայիսին թանկարժեք մետաղներն էժանացել են 4.4%, կապված պալադիումի 6.5%, արծաթի 5.8%, պլատինի 4.3%, ոսկու 1% էժանացման հետ: Թանկարժեք մետաղների գների ամենամեծ աճը գրանցվել է հունվարին` 9.5%, հիմնականում արծաթի և պլատինի 11-12% թանկացման հետևանքով:
Ոսկու գների աճը 2011 թվականին կազմել է մոտ 10%: Արդյունքում, այդ մետաղի գնի աճի 11-ամյա ժամանակահատվածը հանդիսանում է ամենաերկարաժամկետը, գոնե 1920 թվականից ի վեր: 2012 թվականի առաջին եռամսյակում ոսկին թանկացել է 6.7%, սակայն մայիսին էժանացել 6%: Ի տարբերություն անկայուն արժույթների կամ բաժնետոմսերի, ներդրողների համար ոսկին շարունակում է մնալ ավելի հուսալի այլընտրանք, որի գների աջակցման հիմնական գործոններն են հանդիսանում Եվրոպայում առկա պարտքային ճգնաժամը, ինչպես նաև ինֆլյացիայի արագացումը տարբեր երկրներում: