Ուրբաթ, 15 Հունիսի 2012 18:10
Անցած շաբաթ բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերը կրճատվել են 10.1%, իսկ դոլարով տրամադրված վարկերը` 31.2%
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ ¥հունիսի 4-10-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.6 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը` 10.1%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.6 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` 31.2%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հունիսի 11-15-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86.4 մլն.ԱՄՆ դոլար 413.8 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 97.3 մլն. ԱՄՆ դոլար 414.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 4.9 մլն.եվրո 516.58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 7.1 մլն.եվրո, 550.85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 563.1 մլն. ռուբլի, 12.27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 72.9 մլն. ռուբլի 12.79 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 11-15-ը արտարժույթի առք և վաճառք տեղի չի ունեցել: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 15 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 415.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է հունիսի 12-ին` 5.9 մլն.դոլար: Այդ ժամանակահատվածում բորսայում և միջբանկային շուկայում եվրոպական և ռուսական արտարժույթներով գործարքներ չեն իրականացվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1.4 տրլն.դրամ կամ 3.6 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 31%, իսկ միայն առաջին եռամսյակում` 6%: