Երկուշաբթի, 18 Հունիսի 2012 14:20
“Անելիք Բանկ” ՓԲԸ-ն առաջարկում է նոր ավանդատեսակներ իրավաբանական անձանց համար
ԱրմԻնֆո: "Անելիք Բանկ” ՓԲԸ իրավաբանական անձանց համար շուկա է հանում նոր ավանդատեսակ «Բիզնես ապահովե, ինչպես նաև նորացնում է “Կուտակային” ավանադատեսակի պայմանները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, այսուհետ Բանկը, կախված ներդրվող ավանդի գումարի չափից, իրավաբանական անձանց կառաջարկի տարբեր տոկոսադրույքներ: Ներդնելով ավանդ “Բիզնես ապահով” ավանդատեսակով` իրավաբանական անձինք հնարավորություն են ստանում ստանալ կայուն եկամուտ տարեկան մինչև 12% տոկոսադրույքով` ՀՀ դրամի դեպքում, 8.1%` ԱՄՆ դոլարի դեպքում, իսկ “Կուտակային” ավանդատեսակով ներդնելիս` տարեկան մինչև 11.99% տոկոսադրույքով` ՀՀ դրամի դեպքում, 8.1%` ԱՄՆ դոլարի դեպքում, ինչպես նաև տվյալ ավանդատեսակը հնարավորություն է տալիս ցանկացած պահի ցանկացած գումարով ավելացնել ավանդը:
Երկու ավանդատեսակի դեպքում էլ ավանդատուները կարող են ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ դրա մի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ ` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ:
“Կարելի է արդեն վստահ ասել, որ “Անելիք Բանկ” ՓԲԸ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է լիարժեք, ցանկացած հաճախորդի նախասիրություններին համապատասխան, մրցակցային ավանդային գործիքներ, որի վառ ապացույցն է ավանդային պորտֆելի դինամիկ աճը: Վերջին 1 տարվա ընթացքում մինչև սույն թվականի մայիսի 31 ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է 8,8 մլրդ ՀՀ դրամով` գրեթե 60 տոկոսով”,- նշել է Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը: