Երեքշաբթի, 12 Հունիսի 2012 14:39
ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚ երրորդ անգամ պարգևատրում է առևտրի ֆինանսավորման իր լավագույն հաճախորդներին
ԱրմԻնֆո: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ առևտրի ֆինանսավորման ծառայությունների երրորդ` 2011 թվականի լավագույն հաճախորդների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը հավաստագրեր և կորպորատիվ խորհրդանշական հուշանվերներ հանձնեց հինգ հաճախորդների: Մրցանակները հանձնվեցին հետևյալ անվանակարգերում` Լավագույն Հաճախորդ ` Միջազգային առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ` Նորարարական առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ` Նորեկ հաճախորդ առևտրի մրցանակ; Լավագույն Հաճախորդ ` Գլխավոր գործադիր տնօրենի մրցանակ ; Լավագույն Հաճախորդ` Գլխավոր մրցանակ
Բանկը հետևողական է հաճախորդներին առևտրի գլոբալ հնարավորություններին ծանոթացնելու և Առևտրի ֆինանսավորման նորարարական ֆինանսական լուծումները հայաստանյան ընկերություններին ներկայացնելու հարցում: Հինգ մայրցամաքներում Էյչ-Էս-Բի-Սի ընդարձակ ցանցը և աշխարհի 80 երկրներում բանկի երկարամյա գործունեության հարուստ տեղական փորձը հնարավորություն են ընձեռում ոչ միայն հնարավորինս բացառել միջազգային առևտրին բնորոշ ռիսկերը, այլև ներկրողների և արտահանողների համար հասնել լավագույն ֆինանսական լուծումների:
«Էյչ-Էս-Բի-Սի-ն ունի հաճախորդներին աջակցելու և գլոբալ բիզնես վարելու հեռանկարներին ծանոթացնելու համապատասխան փորձը: Առևտրի ֆինանսավորման մեր մասնագետները Հայաստանի ներմուծողներին և արտահանողներին աջակցում և խորհրդատվություն են տրամադրում յուրաքանչյուր օր, ինչպես նաև պարբերաբար անցկացվող և արդեն իսկ լուրջ համբավ ձեռք բերած Էյչ-Էս-Բի-Սի Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիայի միջոցով: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 36 տոկոսը, սակայն մեր նպատակն է հասնել նրան, որ բոլոր բիզնեսները, որոնց գործունեությունը հատում է Հայաստանի սահմանները, գործընկեր-բանկի հարցում ընտրություն կատարեն հօգուտ մեր բանկիե, - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանե-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
2011 թվականին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրված Առևտրի ֆինանսավորման ծառայությունների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 43 տոկոսով` կազմելով 18.5 միլիարդ ՀՀ դրամ: Մասնավորապես, թողարկված փաստաթղթային ակրեդիտիվների ծավալը կազմել է 5 միլիարդ ՀՀ դրամ` աճելով 61 տոկոսով, բանկային երաշխիքները` 6.1 միլիարդ ՀՀ դրամ (աճը` 24 տոկոս), իսկ տրամադրված ներմուծման վարկերի ծավալը կազմել է 2.3 միլիարդ ՀՀ դրամ` 2010 թվականի համեմատ աճելով 28 տոկոսով:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Շնորհիվ Էյչ-Էս-Բի-Սի-ի 80 երկիր և տարածաշրջան ընդգրկող ցանցի, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը միակ բանկն է, որ կարողանում է իր հաճախորդներին իրապես միջազգային ծառայություններ տրամադրել: