Երկուշաբթի, 18 Հունիսի 2012 15:42
Հայաստանում հիփոթեքով գործարքների թիվն ապրիլին աճել է 2.5 անգամ
ԱրմԻնֆո. Հայաստանում հիփոթեքով գործարքների թիվը 2012 թվականի ապրիլին տարեկան կտրվածքով աճել է 2.5 անգամ, հասնելով 172 գործարքի: Այս մասին են վկայում ՀՀ Կադաստրի պետական կոմիտեից ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը տրամադրված տվյալները: Տարեկան կտրվածքով գործարքների թիվն աճել է 20.4%:
Աղբյուրի համաձայն, հիփոթեքով գործարքների 85-ը տեղի են ունեցել Երևանում, ապրիլին գրանցելով 2.7 անգամ աճ, իսկ տարեկան կտրվածքով` 50.3%: Մարզերում հիփոթեքով գործարքները մեկ ամսում աճել են 4.8 անգամ, իսկ տարեկան կտրվածքով` 93.3%:
Աղբյուրի համաձայն, ապրիլին կատարվել են 2879.56 հա ընդհանուր մակերեսեվ հողի գրավադրումով գործարքներ, որոնցից 2.24 հա` Երևանում: Ընդ որում, գործարքների 9.3% կամ 2858.15 հա-ն եղել են գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից 020 հա-ն գտնվել է Երևանում: Ամենից շատ գործարքներ կատարվել են Արմավիրի մարզում` 2777.22 հա, որի 2761.95 հա-ն եղել են գյուղատնտեսական նշանակության հողեր: