Երեքշաբթի, 19 Հունիսի 2012 15:23
Թանկարժեք մետաղների գները մեկ շաբաթում աճել են 0.7 տոկոսով
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում ոսկին, պլատինը և պալադիումը թանկացել 1.1%, իսկ արծաթն էժանացել է 0.3%, ընդ որում, հարնապետությունում արձանագրելով թանկարժեք մետաղների գների 0.7% միջին աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2012 թվականի հունիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 21440 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 0.5%, արծաթի գինը` 382.69 դրամ, իջնելով 0.3%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19512.02 դրամ, 1.6% շաբաթական անկումով, պալադիումի գինը` 8235.57 դրամ` աճելով 1.1%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինը Հայաստանում աճել է 8.2%, արծաթի գինը` 6.1%, իսկ պլատինի գինը` 11%, իսկ պալադիումի գինը` 6.8%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 8%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 10.1%, այդ թվում, ոսկին` 3.9%, արշաթը` 10.7%, պլատինը` 16.5%, իսկ պալադիումը` 9.4%: Ապրիլին թանկարժեք մետաղների գները նվազել են մոտ 2%, հիմնականում պլատինի գնի 4% և արծաթի գնի մոտ 2% անկումով: Մայիսին թանկարժեք մետաղներն էժանացել են 4.4%, կապված պալադիումի 6.5%, արծաթի 5.8%, պլատինի 4.3%, ոսկու 1% էժանացման հետ: Թանկարժեք մետաղների գների ամենամեծ աճը գրանցվել է հունվարին` 9.5%, հիմնականում արծաթի և պլատինի 11-12% թանկացման հետևանքով:
Ոսկու գների աճը 2011 թվականին կազմել է մոտ 10%: Արդյունքում, այդ մետաղի գնի աճի 11-ամյա ժամանակահատվածը հանդիսանում է ամենաերկարաժամկետը, գոնե 1920 թվականից ի վեր: 2012 թվականի առաջին եռամսյակում ոսկին թանկացել է 6.7%, սակայն մայիսին էժանացել 6%:
Ի տարբերություն անկայուն արժույթների կամ բաժնետոմսերի, ներդրողների համար ոսկին շարունակում է մնալ ավելի հուսալի այլընտրանք, որի գների աջակցման հիմնական գործոններն են հանդիսանում Եվրոպայում առկա պարտքային ճգնաժամը, ինչպես նաև ինֆլյացիայի արագացումը տարբեր երկրներում: