Երեքշաբթի, 19 Հունիսի 2012 19:44
2012 թվականի 2-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության գործակիցը 134.1%-ից նվազել է մինչև 108.1%, իսկ գործարար մթնոլորտի գործակիցը` 101.5%-ից աճել է մինչև 123.1%
ԱրմԻնֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության գործակիցը 2012 թվականի 2-րդ եռամսյակում 134,1%-ից նվազել է մինչև 108.1%, իսկ տարեկան կտրվածքով աճել է 102,3%-ով: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ (106.7%) գրանցվել է այս ցուցանիշի դանդաղում: Այնուամենայնիվ, այս գործակցի տարեկան աճը պայմանավորված է բոլոր ոլորտներում ակտիվությունով, բացառությամբ շինարարության ոլորտի վրա, որի գնահատականները նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ավելի լավատեսական էին: Այսպես, տնտեսական ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է արդյունաբերական հատվածում, որտեղ այս գործակցի աճը բացառապես պայմանավորված է եղել փաստացի ենթաինդեքսի արժեքով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, գործարար մթնոլորտի ինդեքսը 2-րդ եռամսյակում 101,5%-ից աճել է մինչև 123,1%, իսկ տարեկան կտրվածքով` մինչև 118,4% (2-րդ եռամսյակի 94.8%-ի համեմատ), բոլոր ոլորտներում սպասումների բարելավման շնորհիվ, բացառությամբ շինարարական հատվածի: Ընդ որում, աճել են ինչպս փաստացի, այնպես էլ սպասվելիք ենթաինդեքսները: Այնուամենայնիվ, գործարար մթնոլորտի ինդեքսով հարցվածների ամփոփիչ արդյունքը կազմել է մոտ 55,9, իսկ տնտեսական ակտիվության ինդեքսով` մոտ 65,4, այսինքն, հայտնվել է կայուն մակարդակից բարձր (50), ինչը պայմանավորված է նրանով, որ շրջանում հարցվածների բարելավումներն ակնկալվում ավելի շատ, քան սպասվող վատթարացումները: Որպես համեմատություն նշենք, որ 2012-ի առաջին եռամսյակում գործարար մթնոլորտի ինդեքսով վերջնական արդյունքը կազմել է 46.4. իսկ տնտեսական ակտիվության գծով` 60.4, 2011-ի 2-րդ եռամսյակում, համապատասխանաբար` 47,6 և 65,6, 201-ի նույն ժամանակահատվածում` 50,2 և 61,9, 2009-ին` 37.6 և 56,9, 2008-ին, համապատասխանաբար` 49,1 և 79,3:
Աղբյուրի համաձայն, ընթացիկ եռամսյակում զուսպ գնահատականի է արժանացել արդյունաբերկան հատվածի և առևտրի ոլորտի գների աճը: Այս նույն ոլորտներում դիտվել է աշխատողների թվաքանակի ամենամեծ աճը, բայց աշխատավարձի աճ ապահովել են միայն մի քանի ընկերություններ: Հաջորդ եռամսյակում պատրաստվում է ներդրումներ իրականացնել հարցված ընկերությունների 28,4%-ը, իսկ ընթացիկ եռամսյակում` 21,4%: Ընդ որում, վերջիններիս համար հիմնական աղբյուր կշառայի տեղական բանկերից ստացված վարկերը: Ընթացիկ եռամսյակում պահանջարկի նվազումը առաջնային խոչընդոտը հանդիսացավ արդյունաբերական հատվածի ձեռնարկությունների, շինարարական ընկերությունների և ծառայությունների մատուցման ոլորտի ընկերությունների գործունեության զարգացման գործում: Իսկ առևտրի ոլորտում առկա էին անբարենպաստ տնտեսական միջավայրը և արժութային տատանումները:
Ինդեքսների հաշվարկը կատարվել է փաստացի գնահատականների և ակնկալիքների հաշվեկշիռների միջինացումով: Տնտեսական ակտիվության փաստացի հաշվեկշիռը հաշվարկվել է ըստ հարցվածների գնահատականների, կապված արտադրության և պահանջարկի մակարդակի հետ, իսկ սպասելիքների բալանսը` հաջորդ եռամսյակում արտադրության, արտադրանքի նկատմամբ պահանջարկի կամ ծառայությունների, ինչպես նաև պահուսների հնարավոր ծավալներով:
Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը սույն հետազոտությունն անց է կացնում 2005 թվականից, գործող ձեռնարկությունների շրջանում ¥արդյունաբերության, շինարարության, ծառայությունների, այդ թվում նաև մանրածախ առեւտրի ոլորտներում), և կոչված է գնահատել ներկայիս տնտեսական իրավիճակն ու սպասումները: Ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է Conference Board (ԱՄՆ) և երմանական IFO ինստիտուտի կողմից մշակված սկզբունքների վրա: