Հինգշաբթի, 21 Հունիսի 2012 18:05
Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկը մինչև 2014 թվականը կկրկնապատկի իր ներդրումային պորտֆելը Հայաստանում
ԱրմԻնֆո. Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկը ¥ԱԶՍԲ¤ մինչև 2014 թվականը մտադիր է կրկնապատկել իր ներդրումային պորտֆելը Հայաստանում: Այս մասին այսօր, ՀՀ ֆինանսների ոխնախարար Վարդան Արամյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԶՄԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը:
Նրա խոսքերով,մինչև 2014 թվականի ավարտը հայկական ֆինանսական կազմակերպություններին և բիզնես կառույցներին կտրամադրվի մինչև 50 մլն.եվրո: ՙԱԶՄԲ ներդրումները հայկական տնտեսության տարբեր ոլորտներին, բանկի հիմնադրումից հետո, անցնում է 50 մլն.եվրոյից: Առաջիկա 2 տարիներին մտադիր ենք ներդրումները կենտրոնացնել առևտրի, ենթակառույցների և էներգետիկ ոլորտների զարգացմանը՚,-ասել է նա:
Նա նշել է, որ Բանկը մտադիր է նաև ընդլայնել Հայաստանում ՓՄՁ ոլորտին աջակցությունը, օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների վարկավորման միջոցով: Այդ պատճառով էլ Բանկը կշարունակի համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ, ռեսուրսները կենտրոնացնելու և Հայաստանում լրացուցիչ ներդրումներ իրականացնելու համար:
Կոնդակովը նշել է, որ Բանկը որոշում է ընդունել կրկնապատկել ներդրումները, քանի որ դրականորեն է գնահատում տնտեսական իրավիճակը, ինչպես նաև կառավարության կողմից գործարար-մթնոլորտը բարելավելու ուղղությամբ գործադրվող ջանքերը Հայաստանում:
ՙՆերկայումս տարածաշրջանում տիրող իրավիճակը կայունանում է, և Հայաստանը կարող է լավ օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է դիմակայել ճգնաժամին, բարենպաստ պայմաններ ստեղծելով ներդրումային գործունեության համար՚,-նկատել է նա, հավելելով, որ Հայաստնանը հանդիսանում է ԱԶՍԲ անդամ այն երկրներից մեկը, որը գրանցել է տնտեսության նվազագույն անկում ¥14.4%¤, որն այսօր ապահովում է տնտեսության զարգացման կայուն աճ:
Նշենք, որ Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկը ¥ԱԶՍԲ¤ հունիսի 21-24-ն իր տարեկան ժողովը կանցկացնի Երևանում, որի շրջանակներում մամուլի ասուլիսում կներկայացնի Հայաստանում իր զարգացման ռազմավարությունը և բիզնես-նախագիծը:
Հիշեցնենք, որ Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկը ¥ԱԶՍԲ¤ հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպություն, որն ստեղծված է Սևծովյան երկրներում տարածաշրջանային զարգացում ու կոոպերացիա ապահվելու նպատակով: Բանկի առաքելությունն է` առևտրային հարաբերությունների զարգացումը տարածաշրջանում, միջազագային ծրագրերի իրականացմանն ու օտարերկրյա ներդրումներին աջակցելը, երաշխիքների տրամադրումը: Բանկի հիմնադրներն են` Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան և Ուկրաինան: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3.3 մլրդ.եվրո: