Ուրբաթ, 22 Հունիսի 2012 20:01
Անցած շաբաթ բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերը աճել են 11.3%, իսկ դոլարով տրամադրված վարկերը` 12.2%
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ ¥հունիսի 18-22-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.6 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը` 11.3%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 34.8 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 12.2%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հունիսի 18-22-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75.5 մլն.ԱՄՆ դոլար 415.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 88.7 մլն. ԱՄՆ դոլար 416.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 7.9 մլն.եվրո 523.55 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 14.5 մլն.եվրո, 527.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 710.9 մլն. ռուբլի, 12.66 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 101.6 մլն. ռուբլի 12.86 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 18-22-ը արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 2 մլն.դոլար: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 13.3 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 418.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է հունիսի 21-ին` 4.85 մլն.դոլար: Այդ ժամանակահատվածում բորսայում և միջբանկային շուկայում եվրոպական և ռուսական արտարժույթներով գործարքներ չեն իրականացվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1.4 տրլն.դրամ կամ 3.6 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 31%, իսկ միայն առաջին եռամսյակում` 6%: