Երկուշաբթի, 25 Հունիսի 2012 14:53
Ավստրիայի զարգացման բանկը Սևծովյան առևտրի և զարգացման բանկին կտրամադրի 30 միլիոն եվրո է, Սևծովյան տարածաշրջանի համատեղ ծրագրերը ֆինանսավորելու նպատակով
ԱրմԻնֆո. Ավստրիական զարգացման բանկը (OeEB) և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ԱԶՍԲ) ստորագրել են վարկային համաձայնագիր, Սևծովյան տարածաշրջանի համատեղ ծրագրերը ֆինանսավորելու նպատակով: Փաստաթուղթն ստորագրվել է հունիսի 24-ին, Երևանում:
Պայմանագրի շրջանակներում OeEB 30 մլն.եվրո գումարով, 7 տարով, վարկ կտրամադրի մասնավոր հատվածի ԱԶՄԲ-ին, որոնք կուղղվեն բանկի անդամ երկրների մասնավոր հատվածների վարկավորմանը: ՙԱյս համաձայնագիրը կխթանի ինստիտուցիոնալ և գործարար հարաբերությունների հետագա զարգացումը Ավստրիական զարգացման բանկի ԱԶՄԲ-ի հետ: OeEB-ն դարձավ Սևծովյան տարածաշրջանից դուրս առաջին կազմակերպությունը, որը Սևծովյան բանկին տրամադրեց տեխնիկական աջակցության փաթեթը 2008 թվականին՚,-նշե% է Ա.Կոնդակովը, հավելելով, որ այդ միջոցները կօգնեն ավելի ակտիվորեն վարկավերել խոստումնալից բիզնես ծրագրերը, այդ թվում նաև Հայաստանում: