Երկուշաբթի, 25 Հունիսի 2012 19:02
ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է մի շարք բացառիկ պրոդուկտներ փոքր բիզնեսի հաճախորդների համար
ԱրմԻնֆո. 2012 թվականի մայիս-հունիս ամիսներին ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկեց մի շարք նոր պրոդուկտներ, որոնք ուղղված են փոքր բիզնեսի վարկավորմանը` վարկ ՙՀիմա՚, ակցիա ՙ10£0՚ և բիզնես վարկ ՙՍպիտակ՚£ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նշված պրոդուկտների/ակցիաների ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում փոքր բիզնեսի սուբյեկտների ակտիվ ֆինանսավորումը` բանկային շուկայում ամենաշահավետ և մրցակից պայմաններով, առավելագույն սեղմ ժամկետներում£
Մասնավորապես, ՙ10£0՚ ակցիայի ընթացքում, որը գործում է մինչև 30.09.2012թ., հաճախորդներին կընձեռվի հնարավորություն ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկային միջոցները ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ստանալ 10% տարեկան տոկոսադրույքով և առանց վարկի տրամադրման ծառայության վճարի£ Ակցիայի շրջանակներում վարկը տրամադրվում է բիզնեսի զարգացման, հիմնական շրջանառու միջոցների համալրման և բիզնես խնդիրների լուծման նպատակով£
Բիզնես վարկ ՙՍպիտակ՚` ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ. փոքր բիզնեսի հաճախորդներին տրամադրվում է հնարավորություն վարկը ստանալ առանց գրավի ապահովվածության, 2-ից 30 մլն. ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) գումարի չափով, 2 անձի երաշխավորությամբ, 24 ամիս ժամկետով£ Վարկի տրամադրման հիմք է հանդիսանում հարկային մարմիններին ներկայացրած վերջին 12 ամսվա հաշվետվությունը£
Հաշվի առնելով հաճախորդների բազմաթիվ առաջարկները` Բանկը նաև ներդրել է նոր և պահանջված պրոդուկտ անհատ ձեռնարկատերերի համար- վարկ ՚Հիմա՚£ Տվյալ պրոդուկտը թույլ կտա հաճախորդներին-անհատ ձեռնարկատերերին վարկային որոշումների կայացման ավտոմատացված համակարգի միջոցով վարկը ստանալ 2-8 ժամվա ընթացքում£ Վարկ ՙՀիմա՚-ն ստանալու համար հաճախորդին բավական է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և լրացնել վարկ ստանալու դիմումը, նշելով իր գործող բիզնեսի մասին համապատասխան տեղեկատվություն£
ՙՓոքր բիզնեսի սուբյեկտների վարկավորումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության առաջնային ուղղություններից մեկը£ Տվյալ ուղղության զարգացման շրջանակներում 2011թ. մշակվեց և ներդրվեց մի շարք ակտուալ, մրցունակ, ՀՀ վարկային շուկայում նմանատիպը չունեցող վարկային պրոդուկտներ£ Այսօր կատարելագործելով պրոդուկտային ընտրանին և փոքր բիզնեսի հաճախորդների վարկավորման գործընթացը, մենք ներդրում ենք բացառիկ պրոդուկտներ` հաճախորդների պահանջները`մատուցվող ծառայությունների բնագավառի ընդլայնման և Բանկի կողմից որոշումների ընդունման արագության մասով բավարարելու նպատակով՚,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ` Յու. ուսևը£
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար պրոդուկտային ընտրանին իր մեջ ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները` հիմնական և շրջանառու միջոցների համալրմանն ուղված ֆիքսված ժամկետով վարկեր, նոր բիզնես ծրագրերի ֆինանսավորմանն ուղղված ՙՍտարտ-ափ՚ վարկեր, գործող վարկառուների կրկնակի վարկավորում և վարկի տրամադրում նոր հաճախորդներին առանց նրանց բիզնեսի վերլուծման` հեշտացված սխեմայով, նվազագույն ժամկետներում, այլ բանկերում գործող բիզնես վարկի(երի) վերագնում, այդ թվում վարկավորման պայմանները ընտրում է հաճախորդը£
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ՓՄՁ վարկավորման ծավալներով ՎՏԲ-Հայաստան Բանկը 32.7 մլրդ.դրամ ցուցանիշով մարտի 31-ի դրությամբ գտնվում է առաջատարների հնգյակում, որի տեսակարար կշիռը բանկի վարկային պորտֆելու կազմել է 20%: Իսկ տնտեսության վարկավորման ծավալներով, 99 մլրդ.դրամ ցուցանիշով, Բանկը գտնվում է առաջատարների եռյակում, գրանցելով 65% տարեկան և 27% եռամսյակոյին աճ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին£ ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը£ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ£ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ£