Երկուշաբթի, 25 Հունիսի 2012 19:53
Փորձագետ. Բնակարանները Հայաստանում կշարունակեն էժանանալ, սակայն գների անկում չի լինի
ԱրմԻնֆո. Հայաստանի բնակելի նշրժ գույքի շուկայի դեպի վար ընթացող տրենդը շարունակվում է, բայց գների անկում չի լինի: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նման գնահատակ է տվել անշարժ գույքի բորսայի տնօրեն, տնտեսական գիտությունների թեկնածու Արտյոմ Պրիբիլսկին, մեկնաբանելով անշարժ գույքի օտարման գործարքների թվի շարունակվող նվազումը:
Նշենք, որ ըստ ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալների, ապրիլին անշարժ գույքի օտարման գործարքների թիվը կրճատվել է 5.5%, իսկ տարեկան կտրվածքով` 15%: ՙործարքների էական նվազումը շուկային դրական փոփոխություններ չի խոստանում, սակայն գների լուրջ անկում կանախատեսել` նույնպես իրատեսական չէ՚,-նշել է փորձագետը: Նա ճշգրտել է, որ իր այդ համոզմունքը հիմնված է այն բանի վրա, որ անգամ ճգնաժամի ամենաակտիվ փուլում, այսինքն` 2008-2009 թվականներին, երբ ԱՄՆ-ում գրանցվեց այդ հատվածի աննախադեպ փլուզում, հայկական շուկայում տիրող իրավիճակը համեմատաբար կայուն էր:
Ըստ փորձագետի մոտավոր կանխատեսումների, ընթացիկ տարում, ինչպես դա տեղի ունեցավ նախորդ տարի, Երևանում բնակելի անշարժ գույքի գները կընկնեն 8%-ից ոչ ավելի: Ընդ որում, Կենտրոն համայնքում գները կընկնեն 6-8%, իսկ ավելի հեռու համայնքներում` 3-5%:
Բնակելի անշարժ գույքի շուկան կանխորոշող գործոններն են շարունակում մնալ համաշխարհային կոնյունկտուրան, մասնավորապես, Եվրոպայի պարտքային ճգնաժամը, որը բացասականորեն է ազդում Ռուսաստանի վրա, և որպես հետևանք, նաև մեր աշխատանքային միգրանտների վրա: Նա նշել է նաև արտահոսքի պրոբլեմը: ՙԱրտահոսքը շուկայի համար ամենավտանգավոր գործոնն է, իսկ մյուս գործոնները, օրինակ, պահանջարկի ժամանակավոր նվազումը, այդքան էական չեն՚, -նկատել է փորձագետը: Ըստ նրա, հատկապես արտահոսքն է, լուրջ վտանք ներկայացնում Հայաստանի անշարժ գույքի շուկային, ինչպես նաև երկրի համար, ընդհանրապես, նշել է նա: