Երեքշաբթի, 26 Հունիսի 2012 14:29
Արդշինինվստբանկը նախատեսում է 2012 թվականին կրկնապատկել հիփոթեքային վարկերի պորտֆելը
ԱրմԻնֆո. Արդշինինվստբանկը նախատեսում է 2012 թվականին կրկնապատկել հիփոթեքային վարկերի պորտֆելը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է Բանկի Վարչության նախագահ Մհեր րիգորյանը, հավելելով, որ պորտֆելը կհամալրվի ինչպես միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկերի, այնպես էլ սեփական միջոցների հաշվին:
Նրա խոսքերով, չնայած ետճգնաժամային երևույթներին, հիփոթեքային վարկերի նկատմամբ Հայաստանում կա իրական պահանջարկ, ինչի շնորհիվ էլ երկրի հիփոթեքային շուկայում իրավիճակը մնում է բավականին կայուն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, վարկային պորտֆելի 93.2 մլրդ.դրայ ծավալով Արդշինինվեստբանկը գտնվում է առաջատար բանկերի տասնյակում ¥բանկի ակտիվների մոտ 58%-ը¤, գրանցելով տարեկան 26.4% աճ: Ընդ որում, հիփոթեքի բաժինը բանկի վարկային պորտֆելում կազմում է մոտ 4% կամ 3.3 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 44% աճ: