Երեքշաբթի, 26 Հունիսի 2012 15:29

Հայ-Վրացական ֆինանսական շուկաների 1-ին ֆորումը Հայաստանում


ԱրմԻնֆո. 2012թ. հունիսի 29-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի նախաձեռնությամբ Հայաստանում, ք. Դիլիջանում, առաջին անգամ կանցկացվի Հայ-Վրացական ֆինանսական շուկաների ֆորումը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է NASADAQ OMX Armenia բորսայի մամուլի ծառայությունից:

Ֆորումըª առաջին նմանատիպ միջոցառումն է Հայաստանի և Վրաստանի ֆինանսական շուկաների համագործակցության շրջանակներում, որը կարևոր է նաև երկու երկրներ ներդրումային ներուժը բացահայտելու տեսանկյունից:

Ֆորումը նախատեսում է ներգրավել Հայաստանի և Վրաստանի շուկայի կարգավորողների, ֆոնդային բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, բանկերի և ներդրումային ընկերությունների պաշտոնյաներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ֆորումի ընթացքում քննարկվելու են երկու երկրների կապիտալի շուկաների վերջին զարգացումները, կենսաթոշակային բարեփոխումները և դրանց ազդեցությունը արժեթղթերի շուկայի վրա, ինչպես նաև Հայաստանում և Վրաստանում բիզնեսի զարգացման և այս ոլորտում համագործակցության հնարավորությունները: