Չորեքշաբթի, 27 Հունիսի 2012 14:17

Ուժեղ մենեջերն ուժեղ է իր գիտելիքներով ու թիմով


ԱրմԻնֆո. ԲՏԱ Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Գայանե Հայրոյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Կին-ղեկավարն այլևս չի զարմացնում գործարար աշխարհին ու հասարակությանը, գոնե քաղաքակիրթ երկրներում: Իսկ մեր հասարակությունում նման կանանց դեռ չեն ընտելացել: Ոմանք կնոջը համարում են հանճարեղ ղեկավար, ոմանք էլ` հոգեբանորեն անկայուն անձնավորություն, տրամադրության մարդ: Որոշումներ ընդունելիս, ըստ տղամարդ-ղեկավարների, կանանց մոտ ամեն ինչ կարող է կախված լինել ոչ թե արգումենտացիայից, այլ քմահաճույքից: Բայց անգամ մեր հասարակությունում, որտեղ ինչ-որ չափով խաթարվել են բարոյական մտածողության ավանդներն ու ողջամտությունը, քիչ չեն օրինակները, որոնք ամբողջովին փշրում են այդ կարծրատիպերը:

Տկն.Հայրոյան, Դուք ունեք բանկային ռիսկերի կառավարման ոչ փոքր և, անկասկած, շատ արժեքավոր փորձ: ԲՏԱ Բանկ եք եկել որպես ռիսկ-մենեջեր, զբաղեցնելով Ռիսկերի կառավարման վարչության ղեկավարի պաշտոնը: Այժմ հանդիսանում եք բանկի փոխտնօրենը, ղեկավարում եք մեծ կոլեկտիվ, ամեն օր ընդունելով, հավանաբար, բանկի համար կարևորագույն որոշումներ: Ի՞նչ եք կարծում, կա՞ն արդյոք սկբունքային տարբերություններ կին-ղեկավարի ու տղամարդ-ղեկավարի աշխատանքում:

Կա մի այսպիսի հասկացություն, որ կինը պատկանում է թույլ սեռին: Դրա հետ դժվար է չհամաձայնվել, իհարկե, տղամարդիկ կանանցից ավելի ուժեղ են ու դիմացկուն: Իսկ մնացած բոլոր հարցերում, այդ թվում նաև աշխատանքում, կնոջ և տղամարդու միջև սկզբունքային տարբերություն չեմ տեսնում: Գտնում եմ, որ պրոֆեսիոնալ մակարդակը երբեք էլ կախված չէ մարդու սեռական պատկանելությունից: Լավ մենեջեր հավասարապես կարող է դառնալ ինչպես կինը, այնպես էլ տղամարդը:

Պարզապես հաճախ են ասում, որ որոշումներ ընդունելիս կինը ղեկավարվում է էմոցիաներով…

Չի բացառվում, որ քիչ չեն նման կանայք, բայց չի կարելի դա ընդունել որպես կին-ղեկավարի գլխավոր հատկանիշ: Նման մոտեցումը գալիս է, ավելի շուտ, կոմպետենտ չլինելուց, ինչը, համաձայնվեք, սեռի հետ ոչ մի կապ չունի:

Հաճա՞խ եք աշխատանքում ստիպված լինում ցուցաբերել զուտ տղամարդկային գծեր, օրինակ, կոշտություն, կամ խոսակցության ընթացքում բարձրացնում եք Ձեր ձայնը:

Ես այնքան էլ համաձայն չեմ այն կարծիքին, որ կոշտությունը միայն տղամարդկային հատկանիշ է, իմ կարծիքով, դա ավելի շուտ մենեջերի ուժեղ կողմերից է, որը հաճախ եմ կիրառում: Ինչ վերաբերվում է աշխատակցի հետ խոսելիս ձայնը բարձրացնելուն, ապա ես հազվադեպ եմ խոսում բարձր տոնով:

Տարիների ընթացքում ղեկավարների մոտ ձևավորվում է հրամանատարական տոն: Հավանաբար Ձեզ մոտ էլ է այդպես: Հաճա՞խ եք արդյոք, թեկուզ սովորության համաձայն, հրամատարային տոնով խոսում նաև տանը, հարազատների ու մերձավորների հետ:

Ես աշխատում եմ աշխատանքային սովորությունները թողնել աշխատավայրում, բայց երբեմն, իհարկե, դա պատահում է:

Եվ ինչպե՞ս են արձագանքում հարազատներն ու մերձավորները:

Նման երևույթներին իմ մերձավորները մոտենում են ըմբռնումով:

Կա մի այսպիսի համոզմունք, որ հրամանատարական կառավարումը հանդիսանում է ընկերության հաջողության գրավականը: Միևնույն ժամանակ, կա նաև հռոմեական հայտնի սկզբունքը` բաժանիր և նվաճիր: Ո՞ր սկզբունքի կողմակիցն եք Դուք: Ո՞ր իրավիճակներում է անհրաժեշտ հրամանատարային աշխատանքը, և ե՞րբ է անփոխարելի դառնում հռոմեական սկզբունքը:

Կարծում եմ, որ ցանկացած պարագայում անհրաժեշտ է հրամանատարային աշխատանքը: Բաժանելու դեպքում կոլեկտիվում ձևավորվում է անառողջ մթնոլորտ: Իհարկե, ես չեմ նսեմացնում հռոմեական սկզբունքի առավելությունները, բայց ավելի շատ հրամանատարային աշխատանքի կողմնակից եմ: Հռոմեական սկզբունքի կողմնակիցներն, իմ կարծիքով, խուսափում են հավակնոտ, սրնթաց ու ընդունակ աշխատակիցներից: Իսկ ես գտնում եմ, որ ուժեղ մենեջերն ուժեղ է իր գիտելիքներով ու թիմով:

Մարդիկ մշտապես ձգտում են դեպի ավելի նորն ու ավելի բարձրը: Ինչի՞ է ձգտում ԲՏԱ Բանկի փոխտնօրենը: Հավանաբար, մեկ անգամ չէ, որ մտորել եք սեփական բիզնես հիմնելու մասին, մանավանդ, որ կանանց մոտ դա հիմա մոդայիկ միտում է:

Համաձայն եմ, որ մենք մշտապես ձգտում ենք նորանոր բարձունքների: Բայց ինձ համար ամենակարևորն իմ աշխատանքից հաճույք ստանալն է, և ես գոհ եմ իմ ձեռքբերումներից:

Ի՞նչն է Ձեզ օգնում միաժամանակ լինել անփոխարինելի ղեկավար, լավ կին, մայր և աղջիկ:

Կարծում եմ` երախտագիտության զգացումը, ինչպես նաև մերձավորներիս ու սիրելիներիս հոգատար վերաբերմունքը գնահատելու հատկությունը: Աշխատանքում ինձ ավելի շատ օգնում են այնպիսի անձնական հատկանիշներ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, պատասխանատվությունը, աշխատասիրությունը, սովորելու ընդունակությունը և, իհարկե, կարգապահությունը:

Պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս սկսվեց Ձեր կարիերան:

Իմ բանկային կարիերան սկսվեց վարկային մասնագետի աշխատանքից: Վարկային գործունեության տրամաբանական շարունակությունը հանդիսացավ ռիսկ-մենեջերի պաշտոնը ԲՏԱ Բանկում: Բանկային համակարգում ռիսկերի կառավարման դերի բարձրացման հետևանքով ստեղծվեց վարկային ռիսկերի կառավարման կառույց, որը ղեկավարեցի ես: Այնուհետև նշանակվեցի բանկային ռիսկերի վարչության ղեկավար, գործադիր տնօրենի խորհրդատու, իսկ այժմ հանդիսանում եմ գործադիր տնօրենի տեղակալը:

Այսինքն, Ձեր կարիերան սկսվել է վարկային մասնագետից:

Այո, իրաբանական անձանց միջազգային ծրագրերով վարկավորման կառույցի աշխատակցի պաշտոնից: Ինձ վստահված վարկային առաջին նախագիծը բավականին բարդ էր, բայց աշխատեցի ու ապացուցեցի իմ կարողութոյւնները, որին հաջորդեցին երկրորդ, այնուհետև, երրորդ նախագծերը և այլն: ԲՏԱ Բանկ ես եկա որպես ռիսկ-մենեջեր: Իսկ վարկավորման հատվածում աշխատելու տարիներին ձեռք բերած փորձը լավ հարթակ հանդիսացավ վարկային ռիսկերի կառավարման ոլորտի համար:

Ասում են, յուրաքանչյուր սխալ անգնահատելի փորձ է և ավելին արժե, քան մի քանի կարդացած գրքեր: Ինչպե՞ս եք վերաբերվում նման բնորոշմանը:

Համաձայն եմ, որ սխալն, իրոք, անգնահատելի փորձ է: Բայց ես աշխատում եմ սովորել ուրիշների սխալների վրա, իհարկե, հնարավորությունների սահմաններում:

Մի փոքր էլ պատմեք բանկի ձեռքբերումների մասին, հասկանում եմ, որ մենք շեղվում ենք հիմնական թեմայից, բայց, այնուամենայնիվ, հատկապես բանկի ձեռքբերումներն են, որ թույլ կտան դատել, թե ինչպիսին է բանկի մենեջմենտի և, իհարկե, մենեջերների գործունեության արդյունավետությունը:

Իրականում, շատ բանի ենք հասել: Մեզ համար շատ կարևոր է նվաճել մեր հաճախորդների վստահությունը, յուրաքանչյուր վարկառուի համար դառնալ ոչ միայն վարկատու, այլ հուսալի գործընկեր: Եվ այդ առանցքային նպատակին հասնելու ձգտումն է, որ մեզ թույլ տվեց էապես բարելավել բանկի հիմնական բիզնես-գործընթացները, մասնավորապես, ամրապնդել ռիսկ-մենեջմենտը, բարձրացնել վարկային գործառնությունների եկամտաբերությունը, մեծացնել վարկային պորտֆելը և փոխել դրա կառուցվածքը: Դա երկարատև ու դժվարին գործընթաց էր, և այստեղ շատ կարևոր էին հատկապես հրամանատարային ոգու դրսևորումն ու միավորվածությունը: Եթե խոսենք թվերի լեզվով, ապա տարեսկզբից մեզ հաջողվեց մեծացնել վարկային պորտֆելը, իսկ տարվա արդյունքներով մտադիր ենք ապահովել վարկային ներդրումների 50-60% աճ: Անցյալ տարի այն աճեց գրեթե 80 %: Նկատելիորեն բարելավվել է նաև վարկային պորտֆելի որակը, կրճատվել են պրոբլեմային վարկերի ինչպես ծավալները, այնպես էլ քանակը:

Հախա՞խ է լինում, երբ Ձեր կարծիքը չի համընկնում բարձրագույն ղեկավարության կարծիքին: Ինչպե՞ս եք վարվում նման դեպքերում:

Դա լինում է շատ հազվադեպ: Բոլորս էլ լավ ենք հասկանում, թե ինչի ենք ձգում, և ցանկացած որոշում ընդունում ենք, ղեկավարվելով մեր առանցքային նպատակով: Բացի այդ, ցանկացած լուրջ ռազմավարական որոշում մենք ընդունում ենք համատեղ, իսկ հետո կոլեգիալ ձևով մշակում լավագույն տարբերակները: Մեր բանկի յուրաքանչյում մենեջեր կրում է որոշակի որակներ: Իմ գլխավոր որակը, այս մասին հաճախ է ասում բարձրագույն ղեկավարությունը, դա որոշումներ ընդունելու արագությունն է, ինչպես նաև աշխատանքում առաջացած <սուր անկյունները> հարթելու ունակությունը: Ասում են, ես շատ զգայուն եմ փոփոխությունների նկատմամբ, ինչն էլ իմ գործունեությունը որոշակի պայմաններում դարձնում է արդյունավետ:

Ի՞նչ խորհուրդ կտայիք այն կանանց, ովքեր ձգտում են կարիերայի աճի:

Ինձ շատ է դուր գալիս Կոկո Շանելի հետևյալ արտահայտությունը. <Եթե ցանկանում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, ապա ստիպված կլինեք անել այն, ինչը երբեք չեք արել>: Գտնում եմ, որ մեր կանայք բավանականաչափ խելացի ու իմաստուն են, որպեսզի հաջողությունների հասնեն ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում: Շատ կարևոր է, որ այդ ճանապարհին չվախենան դժվարություններից, ու բոլոր մարտահրավերներն ընդունեն արժանապատվորեն: Ահա սա է հաջողության ամենամեծ գրավականը:

Շնորհակալություն զրույցի համար և հաջողություններ Ձեզ

Էլիտա Բաբայան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40