Չորեքշաբթի, 27 Հունիսի 2012 14:44
Հունիսին աննախադեպ թանկացել է պալադիումը
ԱրմԻնֆո: Հունիսին Հայաստանում թանկարժեք մետաղները 7,4% թանկացել են պալադիումի գնի 9,2%-ով, ոսկու գնի 8,1%-ով, պլատինի գնի 6,7%-ով, արծաթի գնի 5,8%-ով բարձրացման առնչությամբ: Ընթացիկ շաբաթ ոսկու, պլատինի և պալադիումի 0,8%-ով թանկացումն արծաթի արժեքի 1,4%-ով նվազման պայմաններում կարձանագրի թանկարեժք մետաղների գների 0,2%-ով միջին աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ֆինանսների նխարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 25.06.12թ.-01.07.12թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով. ոսկու գնման գին` 19845.83 (+121.03), բացթողնման գին` 21571.55 (+131.55), արծաթի գնման գին` 347.32 (-4.75), բացթողնման գին` 377.52 (-5.17), պլատինի գնման գին` 18155.43 (+204.37), բացթողնման գին` 19734.16 (+222.14), պալադիումի գնման գին` 7701.14 (+41.62), բացթողնման գին` 8370.80 (+45.23):
2012 թվականի սկզբի համեմատ (1-ին կիսամյակի համար) Հայաստանում 1 գ ոսկու բացթողնման գինն ավելացել է 8,8%--ով, արծաթինը` 4,7%-ով, պլատինինը` 12,2%-ով, իսկ պալադիումինը`7,4%-ով: Թանկարեժք մետաղներն առաջին կիսամյակի ընթացքում թանկացել են միջին հաշվով 8,3%-ով: Ընդ որում 1-ին եռամսյակում թանկարժեք մետաղները թանկացել են 10,1%-ով. ոսկին` 3,9%-ով, արծաթը`10,7%-ով, պլատինը`16,5%-ով, պալադիումը` 9,4%-ով: Իսկ 2-րդ եռամսյակում թանկարժեք մետաղներն էժանացել են 1,5%-ով. արծաթը`5,4%-ով, պլատինը` 3,7%-ով, պալադիումը` 1,8%-ով, իսկ ոսկին թանկացել է 4,7%-ով: Կիսամյակի ընթացքում թանկարժեք մետաղների գների առավել աճ է արձանագրվել հունվարին` 9,5%-ով, արծաթի և պլատինի զգալի թանկացման հաշվին (11-12%):
Միջազգային բորսաների հունիսի 27-ի տվյալներով, ոսկու արժեքը շարունակում է նվազել ԵՄ ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին դոլարի փոխարժեքի աճի, ինչպես նաև Եվրոպայից ստացվող նորությունների ֆոնի վրա: Ոսկու օգոստոսյան ֆյուչերսը 12.32 էմ-էս-կա դրությամբ նվազել է 0,47%-ով` մինչև 1567,50 դոլար տրոյյան ունցիայի դիմաց: Ընդ որում դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղում ավելացել է 0,02%-ով` մինչև 82,41 կետ:
ՙԵս կարծում եմ, որոշ մարդիկ հոռետեսորեն են տրամադրված առաջիկա գագաթնաժողովի արդյունքների առնչությամբ: ոյություն ունի ապագայում ոսկու արժեքի անկումը շարունակվելու հավանականություն, սակայն ես կարծում եմ, որ թանկարժեք մետաղի գինը կպահպանվի մեկ տրոյյան ունցիայի դիմաց 1550 դոլարի մակարդակում, և, չեմ կարծում, թե այն կարող է իջնել այդ նշագծից՚, - Standard Bank Plc տնտեսագետ Յուիթի Իկեմիձուի կարծիքն է մեջբերում ՙՌեյթեր՚ գործակալությունը: Ֆիզիկապես ոսկու նկատմամբ պահանջարկն առաջվա պես ցածր է: ՙՈսկերչական հատվածի գնումներն աննշան են, նույնիսկ` չնայած թանկարեժք մետաղների արժեքի անկմանը՚, ասել է հոնգկոնգցի դիլերը, ում կարծիքը վկայակոչում է ՙՌեյթեր՚ գործակալությունը:
2011 թվականին ոսկու գնի աճը կազմել է 10%: Արդյունքում`մետաղի արժեքի աճի 11-ամյա շրջանը ամենատևականն է, համենայն դեպս, 1920 թվականից ի վեր: 2012 թվականի առաջին եռամսյակում մետաղը թանկացել է 6,7%-ով, սակայն մայիսին ոսկու գները միանգամից 6%-ով նվազել են:
Ոսկու արժեքի պահպանման հիմնական գործոնները, որոնք ներդրողները դիտարկում են որպես առավել հուսալի այլընտրանք անկայուն արժույթներին և ընկերությունների լուրջ տատանումների ենթակա բաժնետոմսերին, մնում են պարտքային ճգնաժամը Եվրոպայում և ինֆլյացիայի արագացումը տարբեր երկրներում: