Հինգշաբթի, 28 Հունիսի 2012 16:48
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը միացել է ՙUNIStream՚ վճարային համակարգին
ԱրմԻնֆո. ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը միացել է դրամական փոխանցումների ՙUNIStream՚ վճարային համակարգին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ ներկայումս ՙUNIStream՚ վճարային համակարգը ներկայացված է գրեթե 100 պետություններում և ունի ավելի քան 250000 սպասարկման կետ:
Այն հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հաճախորդներին, առանց հաշվի բացման, կատարել ակնթարթային դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:
Աղբյուրի համաձայն, ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ, շարունակոիմ է արդյունավետ համագործակցությունը ՙMoneyGaram՚, ՙZolotaya Korona՚, ՙBlizko՚, ՙMigom՚, ՙCoinstar՚, ՙRia Money Transfer՚, ՙAnelik՚, ՙContact՚, ՙԲիստրայա Պոչտա՚, ՙIntelexpress՚, ՙAverse՚ վճարահաշվարկային համակարգերի հետ, այսուհետ իր հաճախորդների լայն զանգվածին ներկայանում է նոր` ՙUNIStream՚ վճարային համակարգի ծառայություններով, որը կմատուցվի ինչպես բանկի լխավոր գրասենյակում, այնպես էլ ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ բոլոր 39 մասնաճյուղերում:
Հիշեցնենք, որ, Հայաստանում Հայէկոնոմբանկից բացի UNIstream համակարգին են միացված ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Զարգացման Հայկական Բանկը,
Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը, Արցախբանկը, Պրոմեթեյ Բանկը, ՎՏԲ Բանկ (Հայաստան), Արդշինինվեստբանկը Հայբիզնեսբանկը, ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը, Արարատբանկը, ինչպես նաև Յունիբանկը:
Նշենք, որ այսօր UNIstream համակարգը Հայաստանում ամենապահանջված դրամական փոխանցումների համակարգն է և իր ծավալներով հանդիսանում է դրամական փոխանցումների շուկայի առաջատարը: Յունիբանկը հանդես է գալիս որպես UNIstream համակարգի ռազմավարական գործընկեր: 2011 թվականին համակարգի շրջանառությունը կզմել է 673 մլն.դոլար, տարեկան կտրվածքով աճելով 13%: Իսկ փոխանցումների քանակը տարեկան կտրվածքով աճել է 8%, հաշվետու ժամանակահատվածում կազմելով 810.1 հազար: 2011 թվականին դրամական փոխանցումների միջազգային UNIstream համակարգով իրականացվել է 7.1 մլն. դրամական փոխանցում, գրանցելոց տարեկան 17% աճ: Այսօր UNIstream համակարգի բաժինը հայկական շուկայում կազմում է 50% և նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 80%-ի, հիմնականում հաճախորդների լոյալության բարձրացման հաշվին: UNIstream համակարգի փոխանցումները կատարվում են 3 տարադրամով` ԱՄՆ դոլարով, ռուսական ռուբլով և եվրոյով: