Հինգշաբթի, 28 Հունիսի 2012 17:52
Ինեկոբանկը ներկայացնում է իր նոր Travel փաթեթը MasterCard քարտապանների համար
ԱրմԻնֆո. Ինեկոբանկը ներկայացնում է իր նոր Travel փաթեթը, որը կդարձնի ամառային հանգիստն առավել հարմարավետ և մատչելի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ձեռք բերելով MasterCard տեսակի քարտեր մինչև սեպտեմբերի 30-ը, Ինեկոբանկի հաճախորդները կստանան մինչև 10% զեղչ ճանապարհորդական փաթեթների և տոմսերի ձեռք բերման համար մի շարք տուրիստական գործակալություններում, 10% զեղչ քարտապանի և իր ընտանիքի անդամների համար Բանկում ճանապարհորդական ապահովագրություն ձևակերպելու դեպքում, մինչև 10% զեղչ բանկի հետ համագործակցող խանութներից ֆոտո-վիդեո տեխնիկա ձեռք բերելու դեպքում, ինչպես նաև 40% զեղչ կցված և լրացուցիչ քարտերի առաջին տարվա սպասարկման վճարի համար:
Travel փաթեթի շնորհիվ MasterCard քարտապանները կստանան նաև վարկային գծի ստացման և դեսպանատուն ներկայացնելու համար հաշվի քաղվածքի անվճար ձեռք բերման հնարավորություն:
Նշված հնարավորությունները գործում են նաև Ինեկոբանկի գործող MasterCard քարտապանների համար: MasterCard տեսակի քարտերը տրամադրվում են զեղչված սակագնով առաջին տարվա սպասարկման համար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ Տեղեկագրի, ակտիվ քարտերի քանակով Ինեկոբանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում, 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունենալով 32 հազար ակտիվ քարտ, գրանցելով տարեկան 52% աճ, որոնոց մեջ մոտ 10 հազարը հանդիսանում են MasterCard համակարգի քարտեր, գրանցելով տարեկան 38.2% աճ: 2011 թվականին բանկի պլաստիկ տրանսակցիաների ծավալները տարեկան կտրվածքով մեծացել է 40%-ով: