Ուրբաթ, 29 Հունիսի 2012 16:44
2012 թվականի հունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը կազմել 4.1%, իսկ տարեկան կտրվածքով` 10.6% 
Արմինֆո: 2012 թվականի հունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը տարեկան կտրվածքով կազմել է 10.6%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2012 թվականի հունիսին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 414.29 դրամ/դոլար, 2011 թվականի հունիսին 374.65 դրամ/դոլար ցուցանիշի համեմատ:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի հունիսին, մայիսին համեմատ սպառողական գների 1.3% անկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 4.1% արժեզրկումով, իսկ 2012-ի հույնվար-հունիսին 0.4% դեֆլյացիայի պայմաններում, ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 8.1%: Համեմատության համար հիշենք, որ 2011 թվականի հունվար-հունիսին, 3.5% ինֆլյացիայի պայմաններում, գրանցվել էր ԱՄՆ դոլարի համեմատ ՀՀ դրամի արժեզրկման 3.9% ցուցանիշ, իսկ միայն 2011-ի հունիսին` 0.2%: