Ուրբաթ, 29 Հունիսի 2012 20:10
Անցած շաբաթ բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերը աճել են 4.7%, իսկ դոլարով տրամադրված վարկերը` 25.6%
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ ¥հունիսի 25-29-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը` 4.7%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 43.7 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 25.6%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հունիսի 25-29-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79.4 մլն.ԱՄՆ դոլար, 417.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 75.6 մլն. ԱՄՆ դոլար, 418.66 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 5.99 մլն.եվրո 521.21 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 15.9 մլն.եվրո, 523.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 661 մլն. ռուբլի, 12.52 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 116.6 մլն. ռուբլի 12.69 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 25-29-ը արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 1.7 մլն.դոլար: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 14.1 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 418 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է հունիսի 29-ին` 5.7 մլն.դոլար,իսկ հունիսի 27-ին սակարկություններ տեղի չեն ունեցել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1.4 տրլն.դրամ կամ 3.6 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 31%, իսկ միայն առաջին եռամսյակում` 6%: