Երկուշաբթի, 2 Հուլիսի 2012 11:24
2012 թվականի հունիսի 1-ին հայկական բանկերում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների թիվը կազմել է 1.4 մլն.գրանցելով տարեկան 16.7% աճ
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի հաճախորդների բազան 2012 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմել է 1394065 ֆիզիկական և 70235 իրավաբանական անձ: ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ընդհանուր առմամբ, 1464300 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 1740077 հաշիվներ, որոնցից 1617432-ը պատկանել են ֆիզիկական, իսկ 122645-ը` իրավաբանական անձանց:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի մայիսին Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան ավելացել է 1.6% կամ 23535 հաճախորդով, տարեկան կտրվածքով բանկերի հաճախորդների բազան աճել է 19.5% կամ 234850-ով: Ընդ որում, ֆիզիկական անձանց թիվը մայիսին ավելացել է 1.7% կամ 23076-ով, իսկ իրավաբանական անձանց թիվը` 0.7% կամ 459-ով, գրանցելով տարեկան 2.7% աճ::
2011 թվականի մայիսին ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի առևտրային բանկերում բացված հաշիվների թիվը կրճատվել է 1.8% կամ 30296-ով, տարեկան կտրվածքով կրճատվելով 11.5% կամ 225084-ով: Ընդ որում, իրավաբանկան անձանց հաշիվները հաշվետու ամսում կրճատվել է 0.9% կամ 1109-ով, իսկ ֆիզիկական անձանց հաշիվները` 1.8%-ով կամ 29187-ով: