Երկուշաբթի, 2 Հուլիսի 2012 18:26
Թանկարժեք մետաղների գները մեկ շաբաթում աճել են 3.7 տոկոսով
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում արծաթը, պլատինը և պալադիումը 4.3% էժանացել են իսկ ոսկին` 2%, հարնապետությունում արձանագրելով թանկարժեք մետաղների գների 3.7% միջին անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2012 թվականի հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 21142.95 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ նվազելով 2%, արծաթի գինը` 362.41 դրամ, նվազելով 4%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19086.34 դրամ, 3.3% շաբաթական անկումով, պալադիումի գինը` 7908.75 դրամ` նվազելով 5.5%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինը Հայաստանում աճել է 6.7%, արծաթի գինը` 0.5%, իսկ պլատինի գինը` 8.6%, իսկ պալադիումի գինը` 1.5%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 4.3%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 10.1%, այդ թվում, ոսկին` 3.9%, արծաթը` 10.7%, պլատինը` 16.5%, իսկ պալադիումը` 9.4%: Երկրորդ եռամսյակում թանկարժեք մետաղների գները նվազել են մոտ 1.5%, ընդ որում` արծաթը`5.4%, պլատինը` 3.7%, պալադիումը` 1.8%, իսկ ոսկին թանկացել է 4.7%: Թանկարժեք մետաղների գների ամենամեծ աճը գրանցվել է հունվարին` 9.5%, հիմնականում արծաթի և պլատինի 11-12% թանկացման հետևանքով: Իսկ առաջին կիսամյակում թանկարժեք մետաղների գների ամենամեծ անկումը գրանցվել է մարտին` 5.1%, հիմնականում ոսկու և արծաթի 6-7% էժանացման հետևանքով:
Ոսկու գների աճը 2011 թվականին կազմել է մոտ 10%: Արդյունքում, այդ մետաղի գնի աճի 11-ամյա ժամանակահատվածը հանդիսանում է ամենաերկարաժամկետը, գոնե 1920 թվականից ի վեր: Ի տարբերություն անկայուն արժույթների կամ բաժնետոմսերի, ներդրողների համար ոսկին շարունակում է մնալ ավելի հուսալի այլընտրանք, որի գների աջակցման հիմնական գործոններն են հանդիսանում Եվրոպայում առկա պարտքային ճգնաժամը, ինչպես նաև ինֆլյացիայի արագացումը տարբեր երկրներում: