Չորեքշաբթի, 27 Հունիսի 2012 18:04
ԲՏԱ Բանկը նախատեսում է 2012 թվականի ավարտին վարկային ներդրումները մեծացնել ավելի քան 50-60 տոկոսով
ԱրմԻնֆո. ԲՏԱ Բանկը նախատեսում է 2012 թվականի ավարտին վարկային ներդրումները մեծացնել ավելի քան 50-60: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նշել է Բանկի գործադիր տնօրենի տեղակալ այանե Հայրոյանը: Նա նշել է, որ անցյալ տարի բանկի վարկային պորտֆելն աճց 80%-ով: ՙՆկատելիորեն բարելավվեց նաև վարկային պորտֆելի որակը, կրճատվց պրոբլեմային վարկերի ինչպես ծավալը, այնպես էլ քանակը՚:
. Հայրոյանը նկատել է, որ բանկն էականորեն բարելավել է հիմնական բիզնես գործընթացները, մասնավորապես, կարողացել է ամրապնդել ռիսկ-մենեջմենտը, բարձրացնել վարկային գործառնությունների եկամտաբերությունը, մեծացնել վարկային պորտֆելը, փոխելով պորտֆելի կառուցվածքը: ՙԴա երկարատև և դժվարին գործընթաց էի, որտեղ շատ կարևոր էր ղեկավարական ոգու և միասնականության դրսևորումը՚,-նշել է բանկի փոխտնօրենը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ԲՏԱ Բանկի վարկային ներդրումները մեկ տարում աճել են 22%, միայն 2012 թվականի առաջին եռամսյակում` 14.6%, եռամսյակի ավարտին կազմելով 5.5 մլրդ.դրամ: Բանկի ակտիվները մեկ տարում աճել են 15.8%, մինչև 9.8 մլրդ.դրամ: