Երեքշաբթի, 10 Հուլիսի 2012 21:56
Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսության աջակցմաբ KfW ծրագիրը
ԱրմԻնֆո. Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսության աջակցմաբ KfW ծրագիրը: Այս կապակցությամբ այսօր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է երմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի պատվիրակությանըª բանկի փոխնախագահ, մասնավոր և ֆինանսական հատվածի զարգացման գծով ղեկավար տիկին Եվա Վիտտի գլխավորությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից,
Արթուր Ջավադյանը, ողջունելով հյուրերին, գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և երմանիայի միջև ֆինանսական ոլորտում առկա բազմամյա համագործակցությունը թևակոխում է զարգացման հերթական փուլ, ինչի վկայությունը գյուղատնտեսության ոլորտի օժանդակության նոր ծրագրի մեկնարկն է:
երմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Հայաստանի կառավարության համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող ՙյուղատնտեսության ոլորտի աջակցության՚ վարկային ծրագրի շրջանակում KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև 2012 թ. հունիսի 11-ին կնքվել են 15 մլն եվրոյի վարկային և 250 հազար եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր: Նույն ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությունը Կենտրոնական բանկին հատկացնելու է ևս 5.5 միլիոն ԱՄՆ դոլարª նախկինում ավարտված ՙՎարկային Երաշխիքների Հիմնադրամ՚ վարկային ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությանը տրամադրված գրանտային միջոցների հաշվին:
Վարկային ծրագիրը, որը գործելու է Հայաստանում ամբողջ տարածքում, մեծացնելու է ՀՀ առևտրային բանկերում առկա, գյուղացիական տնտեսություններին միկրո, փոքր և միջին վարկերի տրամադրման կարողությունները, ինչպես նաև բարձրացնելու է բանկերի կողմից ոլորտի վարկավորման գրավչությունը` աջակցելով ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը:
Ծրագրի խորհրդատուն է գերմանական «Frankfurt School of Finance and Managementե ընկերությունը: Վարկը գերմանական KfW բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվում է արտոնյալ պայմաններով:
Ծրագրին մասնակցելու համար մրցույթային կարգով որպես գործընկեր ֆինանսական կազմակերպություններ ընտրվել են ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ն, ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ-ն, ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ-ն, ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ն, ՙՊրոկրեդիտ բանկ՚ ՓԲԸ-ն: Կողմերն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի վարկավորման նոր ծրագրին առնչվող հարցերին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Հայաստանի բանկերի կողմից գյուղատնտեսության ոլորտի վարկավորման ընդհանուր ծավալը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 75 մլրդ.դրամ կամ 194 մլն.դոլար, գրանցելով տարեկան 36% աճ, ապրիլի 1-ին կազմելով 82.7 մլրդ.դրամ կամ 212 մլն.դոլար, 11% եռամսյակային աճով: Այս ոլորտի անփոխարինելի առաջատարն է ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ-ն, որի բաժինը կազմել է 47%: Առաջատարների հնգյակում են նաև Արդշինինվեստբանկը, Հայբիզնեսբանկը, Հայէկոնոմբանկը և ՎՏԲ-Հայաստան Բանկը: ՊրոԿրեդիտԲանկը զբաղեցրել է 7-րդ տեղը, Ինեկոբանկը` 16 տեղը, Արարատբանկը` 18 տեղը: Վերջին 5 տարիներին գյուղատնտեսության ոլորտի վարկավորման ծավալները Հայաստանում աճել են ավելի քան 7 անգամ, ինչպես միջազգային ծրագրերի, այնպես էլ գյուղատնտեսության սուբսիդավորման կառավարական ծրագրի շնորհիվ: