Ուրբաթ, 13 Հուլիսի 2012 19:01
ՙԱնելիք՚ համակարգով տրանսֆերտների ծավալները 2012 թվականի առաջին կիսամյակում կազմել են 450 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Միջազգային դրամական փոխանցումների ՙԱնելիք՚ համակարգով տրանսֆերտների ծավալները 2012 թվականի առաջին կիսամյակում կազմել են 450 մլն.դոլար, իսկ քանակը` 835 տրանսակցիա: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրել է Անելիք Բանկի լրատվական ծառայության ղեկավար Արմեն Արևյանը, տրանսակցիաների քանակը տարեկան կտրվածքով աճել է 34%, իսկ ծավլները չեն փոփոխվել:
Ըստ Արևյանի, փոխանցումների ներհոսքի և արտահոսքի միջև հարաբերությունը մեկ տարում չի փոփոխվել, մասնավորապես, ներհոսքի տեսակարար կշիռը կազմել է 80%, իսկ արտահոսքինը` 20%:
Նա հիշեցրել է, որ ՙԱնելիք՚ համակրգը միավորում է 63 հազ.կետեր, ավելի քան 100 երկրներում: ՙՀամակարգի սակագները, կարելի ասել, ամենագրավիչն են ԱՊՀ տարածքում, և չնայած, որ մեկ տարում չեն փոփոխվել՚,-նշել է նա: Այսպես, ռուբլիով սակագները տատանվում են 0.5-0.9% սահմաններում, իսկ մնացած արժույթների գծով` կախված փոխանցման գումարի մեծությունից: