Երեքշաբթի, 3 Հուլիսի 2012 20:54
ՎՏԲ-Հայաստան Բանկի լխամասային գրասենյակը այսուհետ կսպասարկի իր հաճախորդներին նոր, սարքավորված և հարմարավետ սպասարկման սրահում
ԱրմԻնֆո. Ս.թ. հուլիսի 3-ին պաշտոնապես բացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված, ժամանակակից և հաճախորդների սպասարկման համար հարմարավետ սպասարկման սրահը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
Վերանորոգման աշխատանքները սկսվել էին ս.թ. ապրիլի 6-ին և ավարտվել էին նախատեսված ժամկետին: Բացի վերանորոգման աշխատանքներից Բանկի
լխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահում իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացմանը և դեմոկրատացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ինտերյերի համապատասխանեցումը ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին և բրենդին:
ՙՄիջոցների հիմնական ներդրումը ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի և սպասարկման կետերի ռեֆորմատի և վերանորոգման ծրագրում առաջին հերթին ձգտումն է ստեղծել քաղաքացիների սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմաններ: Մեզ համար ամենակարևորը, որպեսզի հաճախորդը մեր Բանկ այցելելուց և նրա անձնակազմի հետ շփվելուց հաճույք ստանա, խնայի ժամանակը և բավարարված լինի կատարված գործարքից՚,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ` Յու. ուսևը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի լխամասային գրասենյակի վերանորոգված սպասարկման սրահում հաճախորդները կարող են օգտվել բանկային ծառայությունների լայն ընտրանուց, այդ թվում` հաշիվների/ավանդների բացում և սպասարկում, պալաստիկ քարտերի պատվիրում, դրամական միջոցների ստացում/ուղարկում, ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսի հաճախորդներին վարկի ձևակերպում, հաշվադրամարկղային սպասարկում և այլն: Ցանկացողները կարող են նաև վարձակալել անհատական պահատուփեր, օգտվել շուրջօրյա աշխատող բանկոմատներից:
ՙԿարծում եմ մեր հաճախորդներին դուր կգան կատարված փոփոխությունները, քանի որ գրասենյակը դարձել է առավել հարմարավետ և ժամանակակից. տեղադրվել է հերթերի կառավարման համակարգ, ընդլայնվել է սպասարկման սրահի տարածքը, տեղադրվել են հարմարավետ բազկաթոռներ, ստեղծվել են հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ, բանակցությունների առանձին սենյակ: Այս ամենի առկայությունը անկասկած կհանգեցնի հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, և հետևաբար Բանկի հանդեպ հաճախորդների պահպանողականության բարձրացմանը: Մենք փուլ առ փուլ շարունակում ենք վարել աշխատանքները բերելու մեր բոլոր մասնաճյուղերը միասնական ֆիրմային ոճի: Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է Մյասնիկյան, Էրեբունի, Մաշտոց, Խորհրդային, Սպանդարյան, Արմավիր, յումրի, Էջմիածին, Կոտայք և այլ մասնաճյուղերի ռեֆորմատ: Հուլիսի սկզբին Արաբկիր մասնաճյուղը նույնպես կվերսկսի իր գործունեությունը և կսպասարկի իր հաճախորդներին բացարձակ նորացված և շատ հարմարավետ սապսարկման սրահում՚,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն` Ա. Խաչատրյանը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: