Երեքշաբթի, 17 Հուլիսի 2012 21:28
Ռուսաստանցի վերլուծաբաններն ակնհայտորեն գերագնահատել են ՙՓարամաունթ ոլդ Մայնինգի՚ բաժնետոմսերի գնման վերաբերյալ ՙՍբերբանկ Կապիտալ՚ ընկերության գործարքը
ԱրմԻնֆո. Ռուսաստանցի վերլուծաբաններն ակնհայտորեն գերագնահատել են ՙՓարամաունթ ոլդ Մայնինգի՚ բաժնետոմսերի գնման վերաբերյալ ՙՍբերբանկ Կապիտալ՚ ընկերության գործարքը`սահմանելով դրա արժեքը $40-45 մլն: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի անանուն փորձագետը: Նրա խոսքով, ռուսաստանցի ներդրումային վերլուծաբանները քաջածանոթ չեն Հայաստանի շուկայի առանձնահատկություններին և չեն իմանում վաճառքի նման սխեմաների բոլոր խորագաղտնիքները, ինչի առնչությամբ կան որոշակի պահեր, որոնք թույլ են տալիս խոսել այն մասին, որ գործարքն ունեցել է զուտ ֆինանսական բնույթ, և դրա արժեքը գերագնահատվել է վերլուծաբանների կողմից առնվազն երեք անգամ:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայտարարվել էր այն մասին, որ ռուսական «Սբերբանկ Կապիտալե-ը («Սբերբանկ Ռոսիիե ԲԲԸ-ի դուստր ընկերություն) ձեռք է բերել Հայաստանի Կոտայքի մարզում Լուսաջուր ոսկու արդյունահանման նախագիծ ունեցող ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը: Լուսաջուր հանքավայրի մշակման արտոնագիրը պատկանում է Հայաստանում գրանցված «Փարամաունթ Գոլդ Մայնինգե ՓԲԸ-ին։ Բաժնետոմսերի սեփականատերը հայ գործարար Տիգրան Արզաքանցյանն է, որն էլ վաճառել է 49% -ը ռուսաստանցի ներդրողին:
ԱրմԻնֆո-ի աղբյուրի խոսքով, նման գործարքների արժեքի վրա հիմնականում ազդում է հանքաքարում ոսկու պարունակության մակարդակը, ինչպես նաև հանքի շահագործման ինքնարժեքը, ինչը հանքահորային փակ մեթոդի պայմաններում բավականին բարձր է: Հանքավայրում 18,5 տոննա ոսկու գնահատված պաշարների վերաբերյալ տեղեկատվությունը`հաստատված դեռ խորհրդային փաստաթղթերում, աղբյուրի կարծիքով, չի կարող ամբողջական լինել: Դրանք ընդամենը գնահատված պաշարներ են, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ բաժնետոմսերի փաթեթի արդար գնի որոշման համար: Հայաստանի լեռնահանքային ոլորտում հետախուզական աշխատանքների արտոնագրեր ունեցող ընկերությունների վաճառքի վերաբերյալ նման գործարքները ՙոսկեբեր երակ՚ են նրանց համար, ովքեր դրանք տնօրինում են: Արտոնագրերի տրամադրումն ինտենսիվորեն իրականացվել է 2000-ականների կեսերին, և այսօր գերշահույթ է բերում դրանց սեփականատերերին: Չճշտված տվյալներով, միայն նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը , ով, ըստ երևույթին, միայն պաշտոնապես է հանդիսանում ընկերության միանձնյա սեփականատերը, վերջին տարիների ընթացքում առնվազն երկու համանման գործարքներ է իրականացրել ռուսաստանյան ՙԱլռոսա՚ և ՙՆևա Ռուս՚ ընկերությունների հետ: Այդ ժամանակ խոսքը վերաբերել է $10-15 մլն-ին:
Աղբյուրի կարծիքով, հենց այն հանգամանքը, որ պորտֆելային ներդրողներին վաճառվել է 49% փաթեթը, ինչը ընկերության նկատմամբ ամբողջական վերահսկողություն չի տալիս, վկայում է այն մասին, որ ներդրողի որոնման գործարքը չի ավարտվել, և, ըստ երևույթին, կունանա շարունակույթուն: Քանի որ ՙՍբերբանկ Կապիտալը՚ ընդամենը պորտֆելային ներդրող է, չի բացառվում, որ առաջիկա տարիներին ՙՓրոմաունթ ոլդ Մայնինգի՚ փաթեթը վերավաճառվի պրոֆիլային ներդրողի: