Չորեքշաբթի, 18 Հուլիսի 2012 19:32
Հայաստանի միջազգային համախառն պահուստներն ապրիլին կրճատվել են 1,2%-ով`մինչև $1.688 մլրդ
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին ակտիվները 2012 ապրիլին կրճատվել են 1,2%-ով` մայիսի 1-ի դրությամբ կազմելով $1.688 մլրդ: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը կրճատվել է 4,4%-ով: Ինչպես նշվում է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկատուի մեջ, դա պայմանավորված էր 2012 թ. ապրիլին ԿԲ արտարժութային ակտիվների` 1%-ով, մինչև $1.638 մլրդ կրճատմամբ, ինչը ցածր է մեկամյա վաղեմության ցուցանիշից 5,7%-ով:
Աղբյուրի համաձայն, Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափերը ամսական կտրվածքով կրճատվել են 8,4%-ով`մայիսին կազմելով $50 մլն: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշն աճել է 82,5%-ով:
Նշենք, որ բանկային ոսկու բաժինը համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: