Չորեքշաբթի, 18 Հուլիսի 2012 19:33
ՀՀ ԿԲ արտաքին համախառն պարտավորություններն ապրիլին կրճատվել են 0,5%-ով
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի համախառն արտաքին պարտավորությունները 2012 թվականի ապրիլին կրճատվել են 0,5%-ով`հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 765.5 մլն: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշն աճել է 4,3%-ով: Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում, այս ցուցանիշի աճը պայմանավորված է ԱՄՀ-ի և այլ վարկերի կրճատմամբ:
Մասնավորապես, 2012-ի ապրիլին մարտի համեմատ ԱՄՀ-ից վարկերը կրճատվել են 0,7%-ով`
1,9% տարեկան աճի պայմաններում, կազմելով $518.6 մլն: Այլ վարկերը ապրիլին կրճատվել են 0,4%-ով`մայիսի 1-ի դրությամբ կազմելով $110 մլն, տարեկան կտրվածքով 34,8% աճի պայմաններում: Աղբյուրի համաձայն, ՀՀ ԿԲ արտաքին պարտավարությունների կառուցվածքում 67,7%-ը բաժին է ընկել ԱՄՀ-ից վարկերին, իսկ այլ վարկերին բաժին է ընկել 14,4%-ը: SDR ¥փոխառության հատուկ իրավունքների չափերը¤ արտաքին պարտավորությունների կազմում կազմել է 17,8% կամ $136.4 մլն`տարեկան կտրվածքով կրճատվելով 4,4%-ով, ապրիլ ամսին աննշան աճի պայմաններում:
Հիշեցնենք, որ 2011 թվականին ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների աճ է գրանցվել հունվար-ապրիլ ամիսներին, ինչպես նաև հուլիսին, օգոստոսին, հոկտեմբերին և դեկտեմբերին /հիմնականում ԱՄՀ-ի և այլ վարկերի հաշվին/, իսկ անկում`մայիսին, հունիսին, սեպտեմբերին և նոյեմբերին: Համախառն արտաքին պարտավորությունների աճ 2012 թվականին դիտվել է հունվարին, փետրվարին, իսկ անկում`մարտին և ապրիլին: