Երեքշաբթի, 17 Հուլիսի 2012 17:12

ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը բյուջետային աշխատողներին առաջարկում է քթի միջնապատի վիրահատություն` վճարելով գնի մեկ երրորդը


ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը, համագործակցելով VICmed էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հետ, սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրված իր հաճախորդներին ներկայացնում է ևս մեկ առավելություն: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամլո ծառայությունում:

Այսպիսով` ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունից ձեռք բերելով սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության պայմանագրեր, հաճախորդները հնարավորություն կստանան VICmed էսթետիկ վիրաբուժության կենտրոնի առաջատար մասնագետների մոտ կատարել քթի միջնապատի վիրահատություն վճարելով ընդամենը 100.000 դրամ` 300.000 դրամի փոխարեն:

Բժշկական կենտրոնը հագեցած է ժամանակակից բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և բարձրակարգ մասնագետներով, ովքեր յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերում են անհատական, հոգատար մոտեցում ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ հետվիրահատական շրջանում: