Երկուշաբթի, 23 Հուլիսի 2012 14:33
Մեկ տարում բանկային ակտիվ քարտերի թիվը Հայաստանում ավելացել է 37,7 տոկոսով
ԱրմԻնֆո. 2012 թվականի հունիսին Հայաստանի բանկերը ArCA ազգային համակարգի շրջանակում թողարկել են ընդհանուր առմամբ 32822 քարտ, ինչը 69%-ով ավելի է 2011 թվականի հունիսի ցուցանիշից: Ընդհանուր առնմամբ, հունիսի վերջին կար 885.2 հազար այտիվ քարտ` 2011 թվականի նույն ժամանակահատվածի 642.9 հազար քարտի դիմաց (37,7% տարեկան աճ):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card-ից, այս տարվա հունիսին բանկերը թողարկել են 11913  Visa քարտ` գրեթե 2 անգամ տարեկան աճով: 11389 հատ ArCa քարտ` 21% տարեկան աճով, 9520 հատ , MasterCard ` 2,4 անգամ տարեկան աճով (138,5%):
Ակտիվ քարտերի կառույցում  MasterCard-ն առաջատարն է ըստ տարեկան աճի (2012 թ. հունիս` 2011. նույն ժամանակահատվածի համեմատությամբ)` 61,4%-ով,  203.1 հազար քարտ հուլիսի 1-ի դրությամբ, այնուհետև գալիս է ArCa-ն` 32,4%, մինչև
444.6 հազար հատ և Visa-ն` 31,1%, մինչև 237.5 հազար հատ:
ArCa-ի տվյալներով, միջին հաշվով հունիսին գործառնություններ են իրականացվել 627.4 հազար քարտերով կամ ակտիվ քարտերի ընդհանուր քանակի 71%-ով (տարեկան աճը` 44,3%),մասնավորապես, 332.6 հազար ArCa քարտով` 30,5% տարեկան աճով (ակտիվ ArCa քարտերի 75%), 157.3 հազար Visa քարտով` 36,9% տարեկան աճով (ակտիվ  Visa քարտերի 66%), 137.4 հազար MasterCard-ով` տարեկան 2 անգամ աճով (ակտիվ MasterCard-երի 68%): Armenian Card-ի տվյալներով,  2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ Armenian Card համակարգում գործող POS-տրեմինալների քանակը առևտրի/սպասարկման և կանխիկի տրամադրման կետերում կազմել է 5485 (տարեկան աճը` 36%), որոնցից 539-ը տեղակայված է կանխիկի տրամադրման կետերում (տարեկան աճը` 16,4%), իսկ 4946-ը` առևտրի կետերում (տարեկան աճը` 38,5%):  2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում կա 900 բանկոմատ, որոնց թիվը 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 20,2%-ով: Ընդ որում, բոլոր բանկոմատները սպասարկում են ArCa տեղական քարտեր. մինչդեռ Visa քարտեր սպասարկում են 802 բանկոմատներ, իսկ MasterCard` 813-ը: