Երկուշաբթի, 23 Հուլիսի 2012 15:01
Հունիսի վերջին տնտեսության վարկավորման տարեկան աճը կազմել է 35,6 տոկոս
ԱրմԻնֆո. Հունիսի վերջին տնտեսության վարկավորման տարեկան աճը կազմել է 35,6 տոկոս: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, դրամային զանգվածը տարեկան կտրվածքով ավելացել է 21%-ով` դրամական զանգվածի 23% աճի պայմաններում: Դրանց կառույցում դրամային ավանդների տարեկան աճը կազմել է 29,8%, իսկ արտարժութային ավանդներինը` 23,3% (կամ 11,8%` բացառելով արժույթի փոխարժեքի փոփոխության ազդեցությունը): Դրա արդյունքում դոլարիզացման մակարդակը 1,9%-ով բարձրացել է:
ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն, 2012 թվականին դրամային և դրամական զանգվածները կավելանան համապատասխանաբար 17,6%-ով և 21,1%-ով: Դրամական բազայի աճը կկազմի 8%: Շրջանառվող դրամային կանխիկն ընթացիկ տարում կավելանա 13,3%-ով: Դրամային ավանդների ծավալը կավելանա 30%-ով, արտարժութային ավանդների աճը կկազմի 12,6%: Դրա արդյունքում`տնտեսության դոլարիզացման մակարդակը տարեկան կտրվածքով կնվազի 4,2%-ով, իսկ մոնետիզացման մակարդակը կբարձրանա ավելի քան 10%-ով: Տնտեսության վարկավորման ծավալները կավելանան 20,2%-ով (270 մլրդ դրամով): Ընդ որում 2012 թ. համար աճի տեմպերը հիմնականում կապահովվեն հիփոթեքի և փոքր ու միջին բիզնեսի վարկավորման հաշվին: