Հինգշաբթի, 19 Հուլիսի 2012 14:44
2012թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով`«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը կազմել է 5 476
ԱրմԻնֆո. 2012թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով`«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը կազմել է 5 476, որից VISA - 1 803, MasterCard - 1 915, ArCa - 1 758: 2011թ. երկրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է 77.7% աճ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, բանկի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 819 071 հազ. ՀՀ դրամ` 2011թ. երկրորդ եռամսյակի համեմատ գրանցելով 14.35% աճ: