Հինգշաբթի, 26 Հուլիսի 2012 18:54
ՌԵՍՈ-ն մեկնարկել է լավագույն ծրագիրը գույքի ապահովագրության շրջանակներում
ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը մեկնարկել է ՙՌԵՍՈ-ՏՈՒՆ՚ գույքի ապահովագրության նոր ծրագիրը, որն էականորեն տարբերվում է մինչ այս ապահովագրական շուկայում գոյություն ունեցող գույքի ապահովագրությունից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ընկերության մարքեթինգի ծառայությունից, ՙՌԵՍՈ-ՏՈՒՆ՚ ապահովագրական ծրագիրը ենթադրում է անշարժ գույքի (այսուհետ Ա) ներքին հարդարանքի ապահովագրություն, ներառյալ` դռների և պատուհանների կոնստրուկցիաները, էլեկտրահաղորդալարերի ցանցը, ջեռուցման, ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման համակարգերի խողովակաշարերը, ինչպես նաև Ա-ում առկա գույքի ապահովագրություն: Ծրագրի շրջանակներում կարող են ապահովագրվել բնակարաններ, առանձնատներ և ամառանոցներ: ՙՌԵՍՈ-ՏՈՒՆ՚ ծրագիրն, ի տարբերություն գույքի ապահովագրության այլ տեսակների, ունի մի շարք առավելություններ. գույքն ապահովագրելիս Ա-ի զննում, լուսանկարում և գնահատում չի իրականացվում, շարժական գույքի ցուցակ չի կազմվում: Ապահովագրական պայմանագրով հատուցվում են հետևյալ ռիսկերի հետևանքով առաջացած վնասները` հրդեհ, կայծակի հարված, գազի պայթյուն, ջիրց վնաս, տարերային աղետներ, կոտրանքով գողություն, առևանգում, երրորդ անձանց հակաօրինական գործողություններ, բախում, հարված, ապակիների կոտրում:
ՙՌԵՍՈ-ՏՈՒՆ՚ ապահովագրական ծրագիրն իր մեջ ներառում է 3 սակագնային տարբերակներ` ՙԷկոնոմ, ՙՍտանդարտ՚ և ՙՕպտիմալ՚, համապատասխանաբար 5.000, 7.000 և 12.000 դրամ ապահովագրավճարով: Այս դեպքում կիրառվում է 30.000 դրամ ոչ պայմանական չհատուցվող գումար: ործում է նաև առանց չհատուցվող գումարի տարբերակներ`6.000, 8.500 և 14.000 դրամ ապահովագրավճարներով:
Ապահովագրական գումարը ՙԷկոնոմ՚ տարբերակի դեպքում կազմում է 500.000 դրամ, ՙՍտանդարտի՚ դեպքում` 1.000.000 դրամ, իսկ ՙՕպտիմալի՚ դեպքում`2.000.000 դրամ:
Ընկերությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, գույքի ապահովագրության ոլորտում նույնպես ներկայացնում է այնպիսի ծրագիր, որը հասանելի կլինի հասարակության լայն շերտերին և կընդգրկի ռիսկերի լայն շրջանակ` ի շահ հաճախորդների: