Երկուշաբթի, 30 Հուլիսի 2012 20:31
Հայաստանի Առաջին հարյուր խոշորագույն հարկատուների ցուցակում 2012 թվականի առաջին կիսամյակում հայտնվել են 13 բանկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի Առաջին հարյուր խոշորագույն հարկատուների ցուցակում 2012 թվականի առաջին կիսամյակում հայտնվել են 13 բանկեր: Առաջատարների հնգյակում են` ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ բանկը, HSBC Բանկ Հայաստանը, Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և Հայբիզնեսբանկը:
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, առաջին կիսամյակում առաջատրի դերը պահպանել է ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, վճարելով 2,453 մլրդ դրամ, որից 2.392 մլրդ դրամը` որպես շահութահարկ և եկամտահարկ, զբաղեցնելով 14-րդ տեղը: Այնուհետև հաջորդում են` HSBC Բանկ Հայաստանը` 22 տեղ, վճարելով 1,731 մլրդ դրամ, որից
1.575 մլրդ դրամը` շահութահարկ և եկամտահարկ, Ամերիաբանկը` 23-րդ տեղ, վճարելով 678 մլրդ դրամ, որից 1. 597 մլրդ դրամ` շահութահարկ և եկամտահարկ, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 38 տեղ, վճարելով 1.152 մլրդ դրամ, որից 1.062 մլրդ դրամ` շահութահարկ և եկամտահարկ, Հայբիզնեսբանկը` 43-րդ տեղ, վճարելով 1.005 միլիարդ դրամ, որից 1.004 մլրդ դրամը` շահութահարկ և եկամտահարկ:
Շոշոր հարկատուների առաջին հարկուրյակում են նաև Արդշինինվեստբանկը (50 - րդ, 872.5 մլն դրամ, որից 840.3 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), Յունիբանկը (52 տեղ, 868.9 մլն դրամ, որից 807.5 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), Արարատբանկը (54 տեղ, 839.6 մլն դրամ, որից 759 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), Մելլաթ Բանկը (61 նստատեղ, 766.3 մլն դրամ, որից 762.4 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), ԻՆԵԿՈԲԱՆԿԸ (63 տեղ, 748.4 մլն դրամ, որից 733 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), Առէկսիմբանկ-ազպրոմբանկի Խումբը (71 տեղ, վճարելով 644 մլն դրամ, որից 576.8 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), Հայէկոնոմբանկը (91 տեղ, 511 միլիոն դրամ, որից 459.9 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), Պրոմեթեյ Բանկը (93 տեղ, 484.6 մլն դրամ, որից 479.4 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ):
Խոշոր հարկատուների երկրորդ հարյուրյակում են Կոնվերս Բանկը (103 տեղ, 429.8 մլն դրամ, որից 373.2 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), Անելիք Բանկը (137 տեղ 328.3 մլն.դրամ, որից 295.9 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), Արմսվիսբանկը (144 տեղ 314.9 մլն դրամ, որից 304,4 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), ՊրոԿրեդիտ Բանկը (172 տեղ, 270 մլն դրամ, որից 206 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), Զարգացման Հայկական Բանկը (188 տեղ, 239.2 մլն դրամ, որից 233.4 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ): Ի դեպ, Հայաստանի խոշորագույն հարկատուների հազարյակում Բիբլոս բանկ Արմենիան զբաղեցրել է 203 տեղը, վճարելով 219.6 մլն դրամ, որից 212.6 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ, ԲՏԱ Բանկը` 670 տեղ (58.1 մլն դրամ, որից 53.8 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), Արցախբանկը` 929 տեղ (39.4 մլն դրամ, որից 36.9 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ):
Նշենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում էին 14 հայկական բանկեր, որոնց շարքում առաջատարներն էին` ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (18 տեղ), HSBC Բանկ Հայաստանը ¥25 տեղ), Ամերիաբանկը (26 տեղ), Մելլաթ Բանկը (27 տեղ) և ՎՏԲ-Հայաստան Բանկը (32 տեղ):