Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012 15:43
2012 թվականի հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի ռեվալվացիան կազմել 0.4%, իսկ տարեկան դեվալվացիան` 12.5%
ԱրմԻնֆո. 2012 թվականի հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը տարեկան կտրվածքով կազմել է 12.5%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2012 թվականի հուլիսին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 412.85 դրամ/դոլար, 2011 թվականի հուլիսի 367 դրամ/դոլար ցուցանիշի համեմատ:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի հուլիսին, հունիսի համեմատ սպառողական գների 1.5% անկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 4.1% ռեվալվացիայով, իսկ 2012-ի հույնվար-հուլիսին 1.9% դեֆլյացիայի պայմաններում, ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 7.7%: Համեմատության համար հիշենք, որ 2011 թվականի հունվար-հուլիսին, 0.4% ինֆլյացիայի պայմաններում, գրանցվել էր ԱՄՆ դոլարի համեմատ ՀՀ դրամի արժեզրկման 1.8% ցուցանիշ, իսկ միայն 2011-ի հուլիսին` 3% դեֆլյացիայի պայմաններում ռեվալվացիան կազմել է 1.9%: