Չորեքշաբթի, 1 Օգոստոսի 2012 20:15
Հայկական բանկերի ժամկետանց վարկերի ծավալը մեկ տարում աճել է 91 տոկոսով, իսկ երկրաձգված վարկերի ծավալը նվազել 30 տոկոսով
ԱրմԻնֆո. 2012 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի բանկերի վարկային ներդրումներն աճել են 10.5%, հուլիսի 1-ին կազմելով 1.489 տրլն.դրամ կամ 3.562 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 34.2%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումները կազմել են 1.453 տրլն.դրամ կամ 3.5 մլրդ.դոլար, հաշվետու եռամսյակում աճելով 10.3%, իսկ տարեկան կտրվածքով` 36.3%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների, առևտրային բանկերի վարկային պորտֆելում դրամով վարկերը կազմել են 35.5% կամ 516.5 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 64.5% կամ 937 մլրդ.դրամ: 2012 թվականի երկրորդ եռամսյակում դրամով վարկավորումն աճել է 5%, տարեկան կտրվածքով` 19.5%, իսկ արտարժույթով վարկավորումը` 13%, տարեկան կտրվածքով` 47.8%:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.8% կամ 26.9 մլրդ.դրամ, կամ 64.4 մլն.դոլար, ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.6% կամ 8.7 մլրդ.դրամ, կամ 20.8 մլն.դոլար: Երկարաձգված վարկերի ծավալը երկրորդ եռամսյակում աճել է 20%, տարեկան կտրվածքով գրանցելով 30% անկում, իսկ ժամկետանց վարկերի ծավալը` 21.8%, տարեկան կտրվածքով աճելով 91:
Երկարաձգված վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 77.6% կամ 21 մլրդ.դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերը կազմել են 99.5% կամ 8.6 մլրդ.դրամ:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքները նվազել են 1 կետով, տարեկան կտրվածքով` 0.5 կետով, հունիսի 1-ի դրությամբ կազմելով 16.74%: