Չորեքշաբթի, 1 Օգոստոսի 2012 21:21
Անելիք Բանկն այսօր նշում է իր գործունեության 22 ամյա հոբելյանը
ԱրմԻնֆո. Այսօր, օգոստոսի 1-ին Անելիք Բանկը դարձավ 22 տարեկան: ՙ22 տարի գործելով ԱՊՀ երկրների ֆինանսական շուկայում, ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով արդեն իսկ ձևավորված ավանդույթներին և որդեգրած ռազմավարությանը, շարունակում է պահպանել իր ուրույն դիրքը բանկային համակարգում՚,- նշեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Անելիք Բանկի ակտիվները 22 տարում 2 մլրդ.դրամից աճել են մինչև 77 մլրդ.դրամ, վարկային ներդրումները` 0.7 մլրդ.դրամից մինչև 45 մլրդ.դրամ, ընդհանուր կպիտլը` 0.8 մլրդ.դրամից մինչև 14 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունները նշված տարիներին 1.2 մլրդ.դրամից աճել են մինչև 63 մլրդ.դրամ, որտեղ ժամկետային վանդները կազմում են 40%, հիմնականում կազմված լինելով ֆիզիկական անձանց ավանդներից:
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990 թ. Օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` որպես «Անելիքե փայատիրական առևտրային բանկ: 1996 թ. ՙԱնելիք՚ փայատիրական առևտրային բանկը վերակազմավորվել և մինչև 2007թ. -ի հուլիս ամիսը գործել է որպես ՙԱնելիք Բանկ՚ ՍՊԸ, իսկ այժմ` որպես ՙԱնելիք Բանկ՚ Փակ Բաժնետիրական Ընկերություն: ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն ունվերսալ առևտրային Բանկ է, որը մատուցում է ժամանակակից բանկային ծառայություններ, որոնց ցանկը մշտապես ընդլայնվում և համապատասխանեցվում է ժամանակի պահանջներին: