Չորեքշաբթի, 1 Օգոստոսի 2012 21:28
Հայաստանի բանկերում դրամային և արտարժութային ավանդների աճի տարեկան տեմպերը հունիսի վերջին գրեթե հավասարվեցին, բայց բացարձակ մեծությամբ արտարժույթը գերակշռում է կրկնակի անգամ
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2012 թվականի երկրորդ եռամսյակում աճել են 5.5%, իսկ տարեկան կտրվածքով` 36.2%, 2012 թվականի հուլիսի 1-ին կազմելով 1.070 տրլն.դրամ կամ 2.560 մլրդ. դոլար:
Ներգրավված ավանդների կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 30% կամ 321.1 մլրդ. դրամ (768.2 մլն. դոլար), երկրորդ եռամսյակում կրճատվելով 2%, իսկ տարեկան կտրվածքով աճելով` 35.3%: Արտարժույթով ներգրավված ավանդների ծավալներն կազմել են 70% կամ 749 մլրդ.դոլար (1.791 մլրդ. դոլար) երկրորդ եռամսյակում աճելով 8.1%, իսկ տարեկան կտրվածքով` 36.6%: ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր կազմում 2012 թվականի հունիսին կրճատվել է 2.3 կետով, իսկ արտարժույթով ավանդների տեսակարար կշիռն` աճել է 1.7 կետով:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որոնք Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 21% կամ 225 մլրդ.դրամ ¥երկրորդ եռամսյակի աճը կազմել է 2.6%, իսկ տարեկան աճը` 68.6%¤: Դրանց կազմում դրամային ավանդները երկրորդ եռամսյակում կրճատվել են 3.2%, մինչև 14.3 մլրդ.դրամ ¥տարեկան աճը` 61%¤, իսկ արտարժույթով ավանդներն աճել են 3% ¥տարեկան աճը` 69.1%¤, կազմելով 210.7 մլրդ. դրամ
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 79% կամ 845.1 մլրդ.դրամ, որտեղ 306.8 մլրդ.դրամը կազմել են ՀՀ դրամով ներգրավված ավանդները, իսկ 538.3 մլրդ. դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 33.2% կամ 280.7 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 66.8% կամ 564.4 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը բանկերում 2012-ի հուլիսի 1-ին կազմել է 566.2 մլրդ.դրամ, կամ 1.35 մլրդ.դոլար, երկրորդ եռամսյակում աճելով 9.8%, իսկ տարեկան կտրվածքով` 39.3%:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ դրամով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքներն աճել են 0.5 կետով, մինչև 9.03%, իսկ տարեկան կտրվածքով նվազել 0.5 կետով: