Հինգշաբթի, 2 Օգոստոսի 2012 16:38
Հայաստանի Սպառողների միությունն առաջարկում է ԱՊՊԱ սակագները նվազեցնել 20-30 տոկոսով
ԱրմԻնֆո. ԱՊՊԱ սակագներն անհրաժեշտ է նվազեցնել 20-30: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք է հայտնել Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նա հիշեցրել է, որ 2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի պահովագրական շուկան հավաքագրեց ավելի քան 10 մլրդ.դրամի ապահովագրական պրոմիաներ, ապահովադիրներին հատուցելով 5.3 մլրդ. դրամ: Իսկ անցյալ տարի հավաքագրվել է մոտ 15 մլրդ.դրամ, հատուցելով ընդամենը 5.6 մլրդ.դրամ:
Պողսյանը հավաստում է, որ ապահովագրողների փոխհատուցումներն ԱՊՊԱ գծով սկսեցին մեծանալ միայն վարորդների բազմաթիվ բողոքներից հետո: Ա.Պողոսյանը նշել է, որ հակառակ ապահովագրողների այն պնդումներին, որ պարտադիր ապահովագրությունը քիչ շահութաբեր բիզնես է, այսօր այն բավականին բարձր շահույթ է բերում:
Ըստ Պողոսյանի սուբյեկտիվ գնահատականի, հավաքագրված պրեմիաների և իրականացված հատուցումների միջև տարբերությունը պետք է լինի 10%-ից ոչ ավելի, ներկայիս 40-50% փոխարեն: ՙԽոսքը գնում է ոչ թե Rolls Royce կամ Plymouth ունեցողների այլ ՙԺիգուլի՚ ունեցողների մասին, որոնք ի վիճակի չեն լցնել իրենց բենզինի բաքերը և ավտոմեքենաներից օգտվում են տարեկան միայն մի քանի անգամ: Հետևաբար, ինչո±ւ պետք է նրանք վճարեն նման բարձր սակագներ՚,-հարցադրել է վարորդների շահերի պաշտպանը:
Ա.Պողոսյանը հիշեցրել է, որ 2013 թվականից ավտոապահովագրության շուկայում կներդրվի բոնուս-մալուս համակարգը, որը հաշվի է առնում վարորդների վարքի պատմությունը: Ըստ այդ համակարգի, այն վարորդների, որոնք անցնող 2 տարում ունեցել են խախտումներ և տույժեր, ԱՊՊԱ-ի համար կվճարեն սակագինն ամբողջությամբ, իսկ օրինակելի վարորդների համար ԱՊՊԱ-ն կարժենա ավելի էժան, նշլ է նա: