Երկուշաբթի, 6 Օգոստոսի 2012 17:16
2012 թվականի աեաձին կիսամյակում ամենամեծ շահույթները գրանցել են HSBC Բանկ Հայաստանը, Ամերիաբանկը և ՎՏԲ-Հայաստան Բանկը
ԱրմԻնֆո. 2012 թվականի աեաձին կիսամյակում ամենամեծ շահույթները գրանցել են HSBC Բանկ Հայաստանը, Ամերիաբանկը և ՎՏԲ-Հայաստան Բանկը, համապատասխանաբար գրանցելով` 3.5 մլրդ.դրամ ($ 8,4 մլն.), 2.5 մլրդ դրամ ($ 6 մլն.) և 2 մլրդ դրամ ($ 4.7 մլն). Չորրորդ տեղում է ACBACredit Agricole Bank-ը` 1.9 մլրդ դրամ, իսկ հինգերորդ տեղում` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ` 1.8 մլրդ դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի` ակտիվների շահութաբերության ¥զուտ շահույթի բաժինը ակտիվներում` ROA¤ գծով առաջատրների հնգյակում են` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ` 2,06%, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ` 2,04%, HSBC Բանկ Հայաստանը` 1,89%, ԻՆԵԿՈԲԱՆԿԸ` 1,84% և Պրոմեթեւս Բանկը` 1,79%: Իսկ կապիտալի եկամտաբերության գծով ¥ROE¤ առաջին հնգյակում են` ԻՆԵԿՈԲԱՆԿԸ`11,23%, HSBC Բանկ Հայաստանը` 10.79%, Արցախբանկը` 10.44%, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 7,95% և Ամերիաբանկը` 7.14 %: Վերլուծաբանները նշում են, ՙՄելլաթ՚ բանկը ROE ցուցանիշով դուրս է մնացել հնգյակից, իսկ ROA երրորդ տեղը չի համարվում վարկային պորտֆելի ՙարհեստական՚ ուռճացման հետևանքով, որը գրեթե ամբողջովին կազմված միջբանկային վարկերից (ենթադրաբար է մայրական բանկում), որոնք 2011 թվականի վերջի միջազգային էմբարգոյի կապակցությամբ աստիճանաբար կրճատվում էին:
Հայաստանի բանկային համակարգի միագումար չբաշխված շահույթը 2012 թվականի առաջին կիսամյակում կազմել է 17.9 մլրդ դրամ ($ 42,8 մլն.), տարեկան կտրվածքով կրճատվելով 15.8%: Հայաստանի 21 բանկերի հաշվոտվություններով, 2012 թվականի առաջին կիսամյակը միագումար 20.8 մլրդ.դրամ շահույթով են եզրափակել 17 բանկեր, իսկ 2.9 մլրդ.վնասով` 4 բանկեր: Չբաշխված շահույթի տարեկան անկում է գրանցվել 9 բանկերի մոտ: Այս ցուցանիշի տարեկան ամենաբարձր աճը արձանագրվել է Կոնվերս Բանկի և Արմսվիսբանկի մոտ, ավելի քան 2 անգամ (դրական մակարդակի բարձրացմամբ), կապված վարկային պորտֆելների 27-37% աճի հետ:
Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը տարեկան կտրվածքով աճել է 9.9%, իսկ երկրորդ եռամսյակում` 1.7%, հունիսի 30-ին, կազմելով 387.3 մլրդ դրամ ($ 926,5 մլն): Ընդ որում, այս ցուցանիշի տարեկան աճը հիմնականում ապահովվել է շահույթի ճի հշվին և մասնակիորեն` կանոնադրական կապիտալի 3.3% մեծացման հաշվին, իսկ եռամսյակային աճը` բացառապս շահութահարկի աճի հաշվին (եռամսյակում` 12%): Մասնավորապես, տարեկան կտրվածով կանոնադրկան կապիտալը համալրել են` Հայբիզնեսբանկը ¥4-րդ եռամսյակում` 30.1% կապիտալիզացիա լրացուցիչ թողարկման հաշվին) և ԻՆԵԿՈԲԱՆԿԸ (ի 78.2% կապիտալիզացիա` շահույթի ավելացման հաշվին, սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի 2 անգամ ավելացման միջոցով): Կանոնադրական կապիտալի մակարդակով 2011 թվականի հուլիսից առաջատրների կազմում է ACBACredit Agricole Bank-ը, 30 մլրդ.դրամ ցուցանիշով, 2011 թվականի 2-րդ եռամսյակում կպիտլիզացիային ւողղելով շահութահարկի մկեծ մասը և էմիսիոն եկամուտը, դրանով իսկ երկրորդ տեղը իջեցնելով Ամերիաբանկին, որը 25,5 մլրդ դրամ ցուցանիշով (առանց տարեկան փոփոխության, հաշվի առնելով Կասկադ բանկի հետ միաձուլումը) 2008 թվականից հանդիսանում էր առաջատարը: Երրորդ տեղում էր Հայբիզնեսբանկը` 17.5 մլրդ դրամ ¥չորրորդ եռամսյակի կապիտալիզացիայի և լրացուցիչ էմիսիայի շնորհիվ¤: Չորրորդ տեղում է Արդշինինվեստբանկը` 15.5 մլրդ դրամ (առանց տարեկան փոփոխության): Առաջատարների հնգյակը եզրափակում է ՙՊրոմեթեյ Բանկը՚, 2011-ին կանոնադրական կապիտալը մեծացնելով 2 անգամ, մինչև 14,4 մլրդ դրամ:
Ընդհանուր կապիտալի չափերով 2012 թվականի հուլիսի 30-ի դրությամբ հնգյակում են` ACBACredit Agricole Bank-ը` 47.3 մլրդ դրամ (տարեկան աճը` 12.4%), Ամերիաբանկը` 36.6 մլրդ դրամ (տարեկան աճը` 13,3%), HSBC Բանկ Հայաստանը` 33.3 մլրդ դրամ ¥տարեկան աճը` 22.7%), Արդշինինվեստբանկը` 32.9 մլրդ դրամ (տարեկան աճը` 5.9%) և ՎՏԲ-Հայաստան Բանկը` 29.7 մլրդ դրամ (տարեկան աճը` 3.7%): Բանկային համակարգի ակտիվները տարեկան կտրվածքով աճել են 25.3%, իսկ 2012-ի երկրորդ եռամսյակում` 7.5%, հունիսի 30-ին կազմելով 2,2 տրլն դրամ ($ 5,3 մլրդ), ընդ որում, այ ցուցանիշի տարեկիան աճը պայմանավորված է վարկային ներդրումների ցուցանիշի 31.5%, պետպարտատոմսերի պորտֆելի 27.8%, թղթակցային ¥նոստրո¤ հաշիվների միջոցների 26.3% և դրամական կանխիկ միջոցների 15% աճով: Ակտիվների չափերով առաջատարների հնգյակում են` ACBACredit Agricole Bank-ը 239.8 մլրդ դրամ (տարեկան աճը` 24.5%), Ամերիաբանկը` 221.9 մլրդ դրամ (աճը` 25%), HSBC Բանկ Հայաստանը` 197.7 մլրդ դրամ (աճը, 27.4%), Հայբիզնեսբանկը` 183.4 մլրդ դրամ (աճը` 27.7%) և ՎՏԲ-Հայասստան Բանկը` 181.5 մլրդ դրամ (աճը` 19.5%):