Երկուշաբթի, 6 Օգոստոսի 2012 17:28
Հայաստանի բանկային համակարգի կապիտալի եկամտաբերության մակարդակը մեկ տարում իջել է 1.7 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի կապիտալի եկամտաբերության մակարդակը (ROE) 2012 թվականի առաջին կիսամյակում 4.7%, տարեիան կտրվածքով նվազելով 1,7%: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ակտիվների շահութաբերության մակարդակը (ROA) հաշվետու ժամանակահատվածում կազմել է 0.85%, տարեկան կտրվածքով նվազելով 0,4%:
2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բանկային համակարգի կապիտալի եկամտաբերության մակարդակը նվազել է 0,7%, իսկ ակտիվների եկամտաբերության մակարդակը (ROA)` 0,3%: ROE և ROA տարեկան ցուցանիշների վատթարացումը, ըստ վերլուծաբանների, պայմանավորված է եղել արտարժույթի վերագնահատման բացասական սալդոյով: Ընդ որում, մեկ տարի առաջ 14 բանկերում բացասական սալդոն գերազանցել է 235 մլն.դրամը, իսկ 10 բանկերի մոտ հաշվետու ժամանակահատվածում հասել է 3 մլրդ.դրամ բացասական ցուցանիշի:
Ընդհանուր առմամբ, բանկային համակարգում արտարժույթի վերագնահատման սալդոն տարեկան կտրվածքով աճել է 16 անգամ, բացասական մակարդակի մինչև 1,6 մլրդ.դրամի խորացումով, քանի որ մեկ տարի առաջ 14 բանկերում այս ցուցանշը եղել է ավելի նվազ էական, քան 10 բանկերի մոտ` դիտարկվող հաշվետու ժամանակահատվածում: Նշենք, որ ROE և ROA հաշվարկվում են` չբաշխված շահույթի նկատմամբ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ակտիվների և ընդհանուր կապիտալի միջին հաշվեկշռային ցուցանիշների համեմատությամբ:
Ըստ վերլուծաբանների, ROE ցուցանիշներով առաջատարների հնգյակում են ԻՆԵԿՈԲԱՆԿԸ` 11,23%, HSBC Բանկ Հայաստանը` 10,79%, Արցախբանկը` 10,44%, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 7,95% և Ամերիաբանկը` 7,14 %: ROA ցուցանիշով առաջատարների հնգյակում են` Արարատբանկը` 2,06%, Արմսվիսբանկը` 2,04%, HSBC Բանկ Հայաստանը` 1,89%, ԻՆԵԿՈԲԱՆԿԸ` 1,84% և Պրոմեթեյ Բանկը` 1,79%:
Բանկերի համախառն ընդհանուր կապիտալը տարեկան կտրվածքով աճել է 9.9%, իսկ երկրորդ եռամսյակում` 1.7%, հունիսի 30-ին կազմելով 387.3 մլրդ դրամ ($ 926,5 մլն): Ընդհանուր ակտիվները տարեկան կտրվածքով աճել են 25.3%, երկրորդ եռամսյակում` 7,5%, հունիսի 30-ին կազմելով 2.2 մլրդ.դրամ ($ 5.3 մլրդ): Ընդհանուր չբաշխված շահույթը 2012 թվականի առաջին կիսամյակում կազմել է 17.9 մլրդ դրամ ($ 42,8 մլն.), տարեկան կտրվածքով կրճատվելով 15.8%.