Երկուշաբթի, 6 Օգոստոսի 2012 18:58
2012 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվներն աճել են 13.4 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները 2012 թվականի երկրորդ եռամսյակում աճել են 13,4%, մինչև 151.1 մլրդ դրամ, կամ $ 361,5 մլն: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունից:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, վարկային կազմակերպությունների նոստրո հաշիվների դրամական միջոցները եռամսյակում աճել են 13.9%, մինչև 6.5 մլրդ դրամ ¥$ 15 մլն): Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պահանջներն 14.2%, մինչև 37 մլրդ դրամ ($ 88 մլն): Վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց վարկերը կազմել են 68.7 մլրդ դրամ ($ 164 մլն դոլար), եռամսյակում աճելով 8.4%: Կորպորատիվ վարկավորումը երկրորդ եռամսյակում աճել է 17.7%, մինչև 21.9 մլրդ դրամ ($ 52 մլն): Վարկային կազմակերպությունների ոխկապակցված անձանց վարկերը երկրորդ եռամսյակում կազմել են 3.4 մլրդ դրամ ($ 8 մլն), իսկ եռամսյակային աճը` ավելի քան 2 անգամ: Կանխիկ դրամական միջոցները եռամսյակում աճել են 11.2%, հուլիսի 1-ինկազմելով 337.4 մլն դրամ ($ 807 հազ.): Լիզինգային և ֆակտորինգային գործառնությունների ծավալները եռամսյակում աճել են 12.4%, մինչև 7,2 մլրդ դրամ ($ 17 մլն):
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 32 վարկային ընկերություններ, 86 մասնաճյուղերով: